«Գեորգ Օհմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ r2.7.2+) (Ռոբոտը ավելացնում է․: bn:জর্জ সায়মন ও'ম, br:Georg Ohm
No edit summary
Տող 21.
1811-ին Օհմը Էրլանգենի համալսարանում ստացավ դոկտորի աստիճան և անմիջապես միացավ աշխատակազմին՝ որպես մաթեմատիկայի դասախոս։ Չտեսնելով իր ապագան այստեղ՝ նա դուրս եկավ այս աշխատանքից ևս։ Բավարիայի կառավարությունը նրան ուսուցչի աշխատանք առաջարկեց Բամբերգի՝ ոչ այնքան որակյալ կրթություն տրամադրող մի դպրոցում, և Օհմն անցավ աշխատանքի 1813-ի հունվարին։ Իր նոր աշխատանքը չհավանելու պատճառով նա սկսեց կազմել տարրական երկրաչափության դասագիրք, որի շնորհիվ նա ցույց կտար իր իրական կարողությունները։ 1816-ին այդ դպրոցը փակվեց և Բավարիայի կառավարությունը նրան ուղարկեց մեկ այլ դպրոց, կրկին Բամբերգում։
 
Իր գրքի ձեռագիրն ավարտելուց հետո այն ուղարկեց Պրուսիայի թագավոր Վիլհելմ Յ3-րդին։ Արքան հավանելով Օհմի աշխատանքը՝ նրան առաջարկեց նոր աշխատանք։ Այս նոր դպրոցում նա պարտավոր էր դասավանդել ոչ միայն մաթեմատիկա, այլ նաև ֆիզիկա։ Վերջինիս լաբորատորիան հարուստ էր սարքավորումներով, և Օհմը սկսեց իր իսկ զարգացման համար փորձեր կատարել։ Փականագործի որդի լինելով՝ նա ծանոթ էր որոշ մեխանիկական սարքերի հետ։
 
1827-ին Օհմը հրատարակեց իր '''«Գալվանական Սխեմայի Մաթեմատիկական Հետազոտումը»''' ("Die galvanishe Kette, mathematisch bearbeitet") գիրքը։ Այնուհետև տեղափոխվեց նոր աշխատանքի Նյուրնբերգի Պոլիտեխնիկական դպրոցում, 1833-ին։ Իսկ 1852-ին Մյունխենի համալսարանում սկսեց փորձարարական ֆիզիկա դասավանդել։ Այստեղ էլ նա մահացավ։
Տող 28.
Օհմի օրենքն առաջին անգամ ներառվել է հենց «Գալվանական Սխեմայի Մաթեմատիկական Հետազոտումը» գրքում, որտեղ Օհմը ներկայացնում է իր ամբողջ տեսությունը էլեկտրականության մասին: Այստեղ նա նկարագրել է կապը շղթայի տեղամասի լարման, հոսանքի ուժի և դիմադրության միջև:
 
Գիրքը սկսում է գրքի մնացած մասը հասկանալու համար անհրաժեշտ մաթեմատիկայի բացատրությամբ: Չնայած նրան, որ այժմ Օհմի որենքըօրենքը ֆիզիկայի ֆունդամենտալ օրենքներից է, իր ժամանակներում այն շատ արձագանք չստացավ: Ըստ Օհմի՝ կապ էր առաջանում «հարևան մասնիկների» (այս տերմինը հենց ինքն է օգտագործել) միջև: Ավելի ճշգրիտ ուսումնասիրումը և Օհմի օրենքի ձևակերպումը արվել է Արչիբալդի կողմից:
 
== Ուսումնասիրությունները և գործերը ==
Տող 36.
{{DEFAULTSORT:Օհմ, Գեորգ}}
[[Կատեգորիա:Գերմանացի ֆիզիկոսներ]]
[[Կատեգորիա:1789 ծնունդներ]]
[[Կատեգորիա:1854 մահեր]]
 
 
[[bn:জর্জ সায়মন