«Ժան Բատիստ Լյուլլի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ r2.7.3) (Ռոբոտը ավելացնում է․: vi:Jean-Baptiste Lully
No edit summary
Տող 2.
[[Պատկեր:Jean-Baptiste Lully 1.jpeg|thumb|250px|Ժան Բատիստ Լյուլլի]]
 
'''Ժան Բատիստ Լյուլլի''' ([[ֆրանսերեն]]` Lully, [[իտալերեն]]` Giovanni-Baptista Lylli կամ Lulli; [[նոյեմբերի 28|28 նոյեմբերի]] [[1632]], [[Ֆլորենցիա]] — [[մարտի 22|22 մարտ]] [[1687]], [[Փարիզ]]), [[17-րդ դար]]ի ֆրանսիացի երգահան, [[ջութակ]]ահար, պարող, դիրիժոր և [[մանկավարժ]], ֆրանսիական [[օպերա]]յի հիմնադիր, ծագմամբ իտալացի: Իր օպերաներում, որոնք կրում էին «tragédie mise en musique» (բառացիորեն՝ «երաժշտության վրա փոխադրած ողբերգություն», ռուսական երաժշտագիտության մեջ օգտագործվում է նվազ դիպուկ, բայց ավելի սահուն եզրյութ՝եզրույթ՝ «քնարերգական ողբերգություն»), Լյուլին ձգտել է ուժեղացնել երաժշտական-դրամատիկական էֆեկտները, ավելի բնական նրբերանգներ հաղորդել արտասանությանը, սրել երգչախմբի դրամատիկական նշանակությունը: Բեմականացման շքեղության, տպավորիչ պարերի, լիբրետտոյի և ինքնին երաժշտության գերազանց արժանիքների շնորհիվ Լյուլիի օպերաները մեծ հաջողություն են ունեցել Ֆրանսիայում և հռչակ վայելել Եվրոպայում, մեծ ներգործություն են ունեցել օպերա ժանրի հետագա զարգացման վրա՝ չիջնելով բեմից շուրջ 100 տարի: Բացի քնարերգական ողբերգություններից ՝ Լյուլիի գրչին են պատկանում մեծ թվով [[բալետ]]ներ (ballets de cour), առանձին գործիքների և նվագախմբի համար ստեղծագործություններ, տրիոներ, դիվերտիսմենտներ, նախերգանքներ, հոգևոր ստեղծագործություններ և այլն:
 
== Կենսագրությունը ==
Ծնվել է 1632 թ նոյեմբերի 28-ին [[Ֆլորենցիա]]յի մոտ` իտալացի ջրաղացպանի ընտանիքում: Մանուկ հասակից դրսևորել է երաժշտական և դերասանական ունակություններ. երգել է, նվագել, խաղացել կոմիկական տեսարաններ: [[1646]] թ կոմս Գիզը նրան տանում է [[Փարիզ]], որտեղ արքայադուստր Մոնպասիեի արքունիքում աշխատում է որպես խոհարար, իսկ 10 տարի անց, ֆրանսիականացված անունով՝ Ժան Բատիստ Լյուլլին մեծ հաջողություններ է ունենում [[Լյուդովիկոս 14-րդ]]ի պալատում: [[1653]] թ. արժանանում է «Գործիքային երաժշտության պալատական երգահանի» կոչմանը, իսկ [[1662]] թ.-ից արդեն կոչվեց թագավորական ընտանիքի «Maitre de la musique» ([[ֆրանսերեն]]՝ «երաժշտության ուսուցիչ»), հետագայում արժանանում է նաև «թագավորի քարտուղարի» կոչմանը: Նա նաև ստեղծում է «Թագավորի 12 ջութակները» և «Թագավորի 24 ջութակները» նվագախմբերը:
 
Լյուլլին սկզբում կապված էր թատրոնի հետ, կազմակերպում էր պալատական կամերային երաժշտության համերգներ և գրում էր պալատի համար, այնուհետև սկսում է գրել երաժշտություն [[բալետ]]ների համար: Լյուլլին հիանալի պարում էր, թագավորի հետ միասին պարելով, մասնակցում հանդիսությունների բեմադրություններին: Լյուդովիկոս 14-րդը սիրում էր պարել բալետներում: Լյուլլին իր ուժերը փորձել էր նաև այլ ժանրերում:
Տող 27.
[[Կատեգորիա: Ֆրանսիացի կոմպոզիտորներ]]
[[Կատեգորիա:1632 ծնունդներ]]
[[Կատեգորիա:Նոյեմբերի 28 ծնունդներ]]
[[Կատեգորիա:1687 մահեր]]
[[Կատեգորիա:Մարտի 22 մահեր]]
[[Կատեգորիա:Ֆլորենցիա քաղաքում ծնվածներ]]
{{Link GA|de}}