«Երկրաշարժագիտություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 6.
Առավել հզոր երկրաշարժերի մեծ մասը սալերի սահմանագծերին է տեղի ունենում, թեև դրանցից շատերն առաջանում են մայրցամաքային սալերի կենտրոնում: Երկրաշարժերի մեծ մասը մարդիկ չեն զգում: Երկրաշարժին նախորդում է լարվածության կուտակումը ապարներում: Լարվածությունն առաջանում է սալերի շարժման հետևանքով, լինի դա մեկի սահքը մյուսի նկատմամբ, թե միայն մեկի սալաենթաշարժը երկրակեղևի տակ: Այն պահին և այն վայրում, ուր լարվածությունը գերազանցում է ապարի ամրությանը, ճեղքվածք Է առաջանում: Այն ձգվում է ապարի լարված հատվածով, և Էներգիան երկրաշարժային ալիքներով տարածվում է բոլոր ուղղություններով։ Երկրաշարժի ցնցումները չափելու համար օգտագործվող ցնցագրերը (սեյսմոգրաֆները) չափազանց զգայուն սարքեր են, որոնք ի վիճակի են գրանցելու երկրագնդի հեռավոր ծայրերից եկող երկրաշարժի ալիքները: Ցնցագրերի գրանցումների հիման վրա երկրաշարժագետները որոշում են երկրաշարժի ծագման վայրը (Էպիկենտրոնը) և դրա ուժը (ուժգնությունը՝ ըստ Ռիխտերի սանդղակի): Երկրաշարժի ինտենսիվության մասին (ըստ Մերկալիի սանդղակի) դատում են ելնելով ականատեսների վկայություններից և շինությունների կրած փոփոխությունից:
 
=== Ճապոնիայի անկայունությունը ===
=== [[Ճապոնիա|ՃԱՊՈՆԻԱՅԻ]] ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ===
[[Ճապոնիա]]ն գտնվում է քայքայվող սալային եզրագծի վրա, այդ իսկ պատճառով հաճախակի են հրաբխային ժայթքումներն ու հզոր երկրաշարժերը: Տարածքը շեշտակի բարձրանալով առաջացնում է լեռներ, որոնք հետագայում արագորեն ենթարկվում են [[էրոզիա]]յի: Հետևաբար [[ճապոնացի]]ները մշտապես ականատես են իրենց երկրի բնապատկերների շարունակական փոփոխությանը: [[Պատկեր:erkrasharj.jpg|thumb|մանրամասն]]
 
=== ԳՐԱՆՑՈՒՄԸԳրանցումը ===
Առաջին ցնցագրերը բաղկացած էին մի սարքից, որը որսում էր ցնցումները: Բացի այդ, անհրաժեշտ էր գրանցել, թե ժամանակի որ պահին Է եղել առաջին ցնցումը և ցնցումների տևողությունը: Ցնցագրի աշխատանքի սկզբունքն այն է, որ գրանցող մասը ցնցվում է Երկրի հետ, իսկ սարքի զանգվածեղ մասը մնում է անշարժ: Որոշ հին սարքերում այդ հսկա զանգվածի քաշը հասնում Էր մի քանի տոննայի: Ժամանակակից սարքը էլեկտրոնային է և փոքր:
 
[[Կատեգորիա:ԵրկրաշարժագիտությունՍեյսմոլոգիա| ]]
 
[[ar:علم الزلازل]]