«Բրոնքսյան պատմություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 31.
Ֆիլմի գլխավոր հերոսն է [[Նյու Յորք]]ի իտալական Բրոնքս թաղամասում ապրող դեռահաս Կալոջերոն, ում հայրը` Լոռենցոն ([[Ռոբերտ Դե Նիրո|Դե Նիրո]]) աշխատում է որպես ավտոբուսի վարորդ և ստանում համեստ աշխատավարձ: Մանուկ հասակում Կալոջերոն մի անգամ բակում ընկերների հետ փողոցում խաղալիս տեսնում է, թե ինչպես են բախվում երկու մեքենա, որոնց վարորդները սկսում են հարաբերությունները պարզել, սակայն նրանցից ավելի բռնկունը սկսում է [[բեյսբոլ]]ի մականով ջարդուփշուր անել երկրորդի մեքենան: Նույն պահին միջադեպին է խառնվում Բրոնքսի ամենամեծ հեղինակությունը` Սաննի Լոսպեչչիոն ([[Չեզ Պալմինտերի]]), ով ճարահատյալ սպանում է հանդուգն վարորդին, իսկ մյուսին օգնում հեռանալու դեպքի վայրից:
 
Դեպքից հետո ոստիկանները թակում են Լոռենցոյի բնակարանի դուռը և խնդրում, որ երեխան հոր հետ իջնի բակ` ոստիկաններին օգնելու` ճանաչելու մարդասպանին: Կալոջերոն հերթով զննում է շարքով կանգնած մարդկանցկասկածյալների դեմքերը և երբ տեսնում է Սանիին, ասում է, որ նա չէր մարդասպանը: Այդ դեպքից հետո Սանիին երախտապարտորեն դառնում է Կալոջերոյի ամենամոտ ընկերը և գրեթե հայրը: Սանին Կալոջերոյի համար մտածում է մի կարճ մականուն` '''Սի''', որը դառնում է նրա նոր անունը թաղամասում, և բոլորն սկսում են նրան դիմել այդ կերպ:, Այդինչն գաղափարըընդհանրապես դուր չի գալիս Լոռենցոյին, ով առհասարակ դեմ էր որդու մերձեցմանը քրեական հեղինակության հետ և ժամանակ առ ժամանակ նա խնդիրներ էր ունենում թեթե՛ որդու հետ, ով գտնում էր, որ հայրը տքնաջան է աշխատում և էլի աղքատ է մնում, և թեթե՛ Սանիի հետ, ով Սիին վերաբերվում էր հարազատ որդու և ավագ եղբոր նման:
 
Մի առիթով Սիի ընկերները ցանկություն են հայտնում գնալ սևամորթների թաղամաս ևու վառել նրանցայնտեղի խանութները և որոշում են Սիին տանել իրենց հետ: ճանապարհին, սակայն, նրանց մեքենան կանգնեցնում է Սանին և Սիին դուրս հանում մեքենայից: Երբ ավելի ուշ պարզվում է որ Սիի ընկերները սպանվել էին, Սին անմիջապես գնում է այդ թաղամաս. տեսնելով մանկության ընկերների` հրդեհից մոխրացած դիակները, ասում է սևամորթ ընկերուհուն, որ Սանին նրան դուրս հանելով մեքենայի միջից` փաստորեն փրկել է կյանքը: Այդ մտքից ոգևորված նա վազում է դեպի Սանիի բարը` նրան համբուրելու և շնորհակալություն հայտնելու: Սակայն մտնելով բար, նա ամբոխի խաժամուժում նկատում է մի վտանգավոր տղայի, ով նույն պահին էլ ատրճանակով մահացու կրակ է հասցնում Սանիին: Հետագայում պարզվում է որ դա այն մարդու որդին է, ում Սանին էր սպանել մի քանի տարի առաջ կատարված տխրահռչակ միջադեպի ժամանակ:
 
== Արտաքին հղումներ ==