«Կոստանդին Գ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. '''Կոստանդին Գ''', (ծն.թ. անհայտ– 1345),Հայոց թագավոր Կիլիկիայում 1343–ից։ Հաջորդել է Լևոն Ե [[Հեթումյան...
 
No edit summary
Տող 1.
'''Կոստանդին Գ''', (ծն.թ. անհայտ– 1345),Հայոց թագավոր [[Կիլիկիա]]յում 1343–ից։ Հաջորդել է [[Լևոն Ե]] [[Հեթումյաններ|Հեթումյանին]]։ Կիպթոսի թագավոր Ամորի Բ [[ԼուսինյաներԼուսինյաններ|Լուսինյանի]] և [[Զապել]]ի որդին։ 1310թ. հոր դավադրական սպանությունից հետո մոր և 4 եղբոր հետ ապաստանել է Կիլիկիայում և ապրել Լևոն Ե–ի արքունիքում, ապա՝ Կոստանդնուպոլսում։ Մինչև Կոստանդնի վերադարձը առժամանակ կառավարել է նրա եղբայրը՝ Ջիվան Լուսինյան պայլը։ 1343–ին Կոստանդինը 300 ֆրանկ զինվորների ուղեկցությամբ ժամանել է Կիլիկիա և հայկական ծեսով օծվել թագավոր։ Սակայն Եգիպտոսի մամլուքների և կարամանցի թուրքմենների դեմ երկրի պաշտպանությունը կազմակերպելու փոխարեն Կոստանդինը երկրի կառավարումը հանձնել է ունիթորներին ու ֆրանկներին, հալածել հայրենասեր իշխաններին և բռնագրավել նրանց կալվածները։ 1344–ին հայրենասեր ուժերը, իշխան Օշին Բակուրանի գլխավորությամբ, ապստամբել են Ադանայում սրի մատնել Կոստանդնին ու նրա ֆրանկ պալատականներին։
[[Category:Հայոց արքաներ ]]