Սևանա լիճը մտնում է նախ [[Երևանի կուսակալություն|Երևանի կուսակալության]], ապա՝ [[Երևանի խանություն|Երևանի խանության]] կազմ։ Այդտեղ հաստատված թյուրքախոս ցեղերի կողմից լիճն անվանվում է «Գյոքչա»։
Լճի այդ անվանումը շարունակվում է նաև ռուսական տիրապետության ընթացքում. [[Հայկական մարզ]]ի ու [[Երևանի նահանգ]]ի քարտեզներում այն գրանցվում է որպես Գյոքչա՝ թյուրքերեն կապույտ ջուր։ Ռուսական տիրապետության հաստատումից հետո թուրք-պարսկական պատերազմների ու բռնագաղթերի հետևանքով հեռացած հայ բնակչության փոխարեն այստեղ հաստատվելու են գալիս հազարավոր հայեր։ Սևանա լճի ավազան բնակվելու են գալիս [[Բայազետի գավառ]]ի բնակիչները, ովքեր հիմնում են բազմաթիվ բնակավայրեր, այդ թվում՝ Նոր Բայազետ ([[Գավառ (քաղաք)|Գավառ]]) քաղաքը։ Սևանա լճի արևմտյան ափերը շարունակում էին թուրքաբնակ մնալ ընդհուպ մինչև [[Արցախյան ազատամարտ]]ը։
Լիճը վերանվանվում է անկախության վերականգնումից հետո։ Այն շարունակում է մտնել հայոց պետության տարածք. նախ՝ [[Հայաստանի առաջին Հանրապետություն|Հայաստանի առաջին Հանրապետության]] (1918–1920), ապա՝ [[Հայկական ԽՍՀ]] (1920–1991) կազմում։ Նորանկախ [[Հայաստան]]ի տարածքում Սևանա լճի շուրջ ստեղծված 5 շրջանները ([[Սևանի շրջան|Սևան]], [[Կամոյի շրջան|Կամո-Գավառ]], [[Կրասնոսելսկի շրջան (ՀԽՍՀ)|Կրասնոսելսկ-Ճամբարակ]], [[Մարտունու շրջան (ՀԽՍՀ)|Մարտունի]] և [[Բասարգեչարի շրջան|Բասարգեչար-Վարդենիս]]) միավորվում են [[Գեղարքունիքի մարզ]]ի մեջ։