«Արցախի Հանրապետության Ազգային ժողովի շենք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Պիտակ՝ հետշրջված
Տող 76.
[[Հայաստանի առաքելությունը Եվրամիությունում|Եվրամիությունում Հայաստանի ներկայացուցչության]] ղեկավար [[Տիգրան Բալայան]]ը [[Թվիթթեր|X]]-ի իր միկրոբլոգում անդրադարձել է [[Հայատյացությունը Ադրբեջանում|Ադրբեջանի հերթական հայատյաց գործողությանը]]․ «Մինչ միջազգային հանրությունը լուռ հետևում է [[Արցախի Հանրապետության բնակչության էթնիկ զտումներ (2023)|էթնիկ զտման ենթարկված Լեռնային Ղարաբաղում]] եկեղեցիների խաչերը վերացնելուն, գերեզմանների և հուշարձանների ոչնչացմանը, [[Իլհամ Ալիև|Ալիևի]] բռնակալ ռեժիմը քանդում է Արցախի Ազգային ժողովի շենքը՝ ժողովրդավարության խորհրդանիշը։ Մզկի՞թ կառուցելու համար»<ref>{{Cite web |date=2024 թ․ մարտի 4 |title=Ալիևի ռեժիմը քանդում է Արցախի ԱԺ շենքը՝ մինչ միջազգային հանրությունը լուռ հետևում է եկեղեցիների և հուշարձանների ոչնչացմանը․ Տիգրան Բալայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ |url=https://factor.am/748031.html |accessdate=2024 թ․ մարտի 5 |website=factor.am}}</ref>։
 
«[[Հայաքվե]]» նախաձեռնության խորհուրդը [[Ֆեյսբուք]]յան իր էջում գրում է․ «Մեծ ցավով տեղեկացանք, որ Բաքվի բռնապետական ռեժիմը քանդել է տվել Արցախի անկախ պետականության խորհրդանիշներից մեկը՝ Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի շենքը։ Հայ ժողովուրդը ևս մեկ անգամ համոզվեց, որ Ադրբեջանը բացարձակապես պատրաստ չէ Հայաստանի հետ կայուն, անկեղծ ու երկարատև խաղաղության։ Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի շենքը քանդելը, մեր խորին համոզմամբ, Բաքվի բռնապետական վարչախմբի պատասխանն է Արցախի Ազգային Ժողովի վերջին շրջանի այն նախաձեռնության, որը նպատակ ունի կազմակերպել արցախցիների վերադարձը հայրենի օջախներ՝ միջազգային արդյունավետ երաշխիքների ներքո․ ուստի վանդալիզմի այս ստոր ակտը ուղերձ է առ այն, որ Բաքուն չի պատրաստվում հանդուրժել հայ մարդու արժանապատիվ մուտքն Արցախ։ Այս քայլով Բաքուն հերթական անգամ ողջ աշխարհին ցույց տվեց իր ցեղասպան ու բարբարոս դեմքը։ Քննադատության չի դիմանում միջազգային հանրության կողմից պատշաճ արձագանքի բացակայությունն ընդհանրապես, և [[Արցախում ռուսական խաղաղապահ անձնակազմ|ռուսական խաղաղապահ առաքելության]] անգործությունը՝ մասնավորապես։ Բաքվի նման քաղաքականությունը նաև արդյունքն է [[Հայաստանի Հանրապետություն]]ում իշխանությունը զավթած վարչակազմի հակազգային ու անողնաշար կեցվածքի։ Այս ամենը ցույց է տալիս, որ թշնամու հակամարդկային գործելաոճը կդադարի միայն այն ժամանակ, երբ հայ ժողովուրդը համախումբ ու արժանի հակահարված տա իրեն ցեղասպանել ձգտող Բաքվի վարչախմբին և վերականգնի իրավունքները սեփական հայրենիքի նկատմամբ»<ref>{{Cite web |date=2024 թ․ մարտի 4 |title=«Վանդալիզմի այս ստոր ակտն ուղերձ է»․ «ՀայաՔվե» նախաձեռնության խորհուրդ |url=https://artsakh.news/am/news/286821 |accessdate=2024 թ․ մարտի 5 |website=artsakh.news}}</ref>։
 
== Պատկերասրահ ==