«Արշակունիներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Պիտակ՝ հետշրջված
Տող 38.
52-ին պարթևական բանակը մտնում է Մեծ Հայք և գահ բարձրացնում Վաղարշի կրտսեր եղբայր [[Տրդատ Ա|Տրդատին]]։ [[Արտաշատ]] և [[Տիգրանակերտ]] մայրաքաղաքներն ընդունում են Տրդատին, Իսկ Հռադամիզդը փախչում է Վիրք։ Սակայն զորքի մեջ համաճարակ սկսվելու և 53-ի խստաշունչ ձմռան պատճառով Տրդատը ետ է քաշվում [[Ատրպատական]]։ Հռադամիզդը, օգտվելով ընձեռված հնարավորությունից, կրկին մուտք է գործում [[Արտաշատ]], սակայն հայերը զենքի ուժով վտարում են նրան և 54-ին հրավիրում Տրդատին։ Հռոմի նոր կայսր [[Ներոն]]ը (54-68), պարթևների դեմ ապստամբության դրդելով [[Գորգան|Վրկանաց]] երկիրը և Վաղարշի դեմ հանելով գահի նոր հավակնորդի, 54-ին Արևելք է ուղարկում խոշոր բանակ (24.000 զինվոր)՝ [[Ասորիք]]ի կուսակալ ''Ումիտիոս Կվադրատոսի'' և ''Գնեոս Դոմետիոս Կորբուլոնի'' առաջնորդությամբ, որին պետք է միանային [[Կոմագենե]]ի, [[Պոնտոս]]ի, [[Փոքր Հայք]]ի և [[Ծոփք]]ի զորքերը։ Վաղարշ I-ը ստիպված 55-ին հաշտություն է խնդրում Ներոնից՝ Հռոմ ուղարկելով մի քանի փառատենչ Արշակունի իշխանների։ Սակայն Տրդատը չի հեռանում Մեծ Հայքից և շարունակում է գահակալել։ Հռոմի Ներոն կայսրը Կորբուլոնին հրահանգում է տապալել Տրդատի իշխանությունը։
 
==== Տիգրան ԶԲ ====
58-ի գարնանը Կորբուլոնի բանակը (30.000 զինվոր) ներխուժում է Մեծ Հայք, որի հյուսիսային գավառները մինչ այդ ասպատակել էին իբերական զորքերը։ Զրկվելով Վրկանաց երկրի դեմ պատերազմող Վաղարշի օգնությունից՝ Տրդատը նահանջում է [[Ատրպատական]]։ Անպաշտպան [[Արտաշատ]] մայրաքաղաքը գրավելուց և կործանելուց հետո Կորբուլոնը [[Տարոն]]ով մտնում է [[Աղձնիք]] և գրավում [[Տիգրանակերտ]] քաղաքը։ 60 թվականին նվաճված Մեծ Հայքում թագավոր է նշանակվում [[Տիգրան Զ]]-ն։