«Աշոտ Բ Երկաթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ ծանոթագրության կաղապարում ամսաթվի թարգմանություն/ձևաչափի ուղղում, Cite web կաղապարի ձևաչափի ուղղում
Տող 20.
 
== Աշոտ Երկաթը Հայոց իշխանաց իշխան ==
Աշոտ Բ Երկաթը թագավոր է եղել 914-928թթ. ։Աշոտ Բագրատունուն բաժին հասավ ծանր գահակալության տարիներ։
Աշոտ Երկաթը քաղաքական ասպարեզ եկավ իշխանաց իշխանի պաշտոնում։ Իշխանաց իշխանի պաշտոնը, Բագրատունի առաջին չորս թագավորների օրոք([[Աշոտ Ա Մեծ|Աշոտ Ա]], [[Սմբատ Ա Նահատակ|Սմբատ Ա]], Աշոտ Բ, [[Աբաս Ա|Աբաս]]՝ 887-953) զբաղեցրել են արքայական տան այն անդամներրը, որոնց ժառանգաբար անցնելու էր Հայոց գահը:Սմբատ Ա-ի օրոք իշխանաց իշխանի պաշտոնին նշանակվել են արքայի երկու եղբայրները՝ Շապուհը, հետո Դավիթը։ Այդ ժամանակ Սմբատ Ա-ն իր որդուն՝ Աշոտին, չէր կարող նշանակել Հայոց իշխանաց իշխան, քանի որ 897 թվականին ստիպված պատանդ էր տվել [[Ատրպատական]]ի ամիր Աֆշինին և հետ էր ստացել 901 թվականին<ref>{{Cite book |last=Եղիազարյան |first=Ա. |title=Հայոց իշխանաց իշխանը Բագրատունի առաջին արքաների օրոք |year=2014 |pages=62-74}}</ref>։ 903 թվականին, Աֆշինի մահվանից հետո, Ատրպատականի ամիր Յուսուֆը պատերազմում է Սմբատ Ա-ի դեմ, սակայն շուտով հաշտություն են կնքում։ Յուսուֆը Սմբատ Ա-ին արքայական պատվերներ է ոսւղարկում, և նրա երեց որդուն՝ Աշոտին, կարգում է Հայոց իշխանաց իշխան՝ ճանաչելով նրա գահաժառանգման իրավունքը։ Աշոտ Երկաթը, Յուսուֆ ամիրի կողմից ճանաչված իր՝ Հայոց իշխանաց իշխանի պաշտոնը վարեց մինչև 909 թվականը՝ Յուսուֆի արշավանքը դեպի Հայաստան<ref name=":1">{{Cite book |last=Եղիազարյան |first=Արման |title=Աշոտ Երկաթ. Թագավոր Հայոց |publisher=ԵՊՀ հրատարակչություն |year=2016 |location=Երևան |pages=8-9, 67-82, 84, 89-93}}</ref>։
 
== Աշոտ Երկաթի գլխավորած ազատագրական պատերազմը և թագադրությունը ==