«Ախուրյան (գետ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ դաս․ կատ․
չ ուղղում եմ կրկնակի վերահղումները
Պիտակներ՝ Նոր վերահղում հետշրջված
Տող 1.
{{Այլ#ՎԵՐԱՀՂՈՒՄ կիրառումներ|[[Ախուրյան (այլ կիրառումներգետ)}}]]
{{Տեղեկաքարտ Գետ}}
'''Ախուրյան''' ({{lang-tr|Arpaçay}}), ''Ախորան, Ախորեն, Ախուրա, Ախուրան, Ախուրաց գետ, Ախուրեն, Ահուր, Ահուրա, Ահուրան, Ահո ջուր, Ահու ջուր, Առփաչայ, Արևմտյան Արփաչայ, Ներքին Արևմտյան Արփաչայ, Գարեգետ, Գարու գետ, Մեծամոր''<ref>{{Գիրք:ՏԲ|126}}</ref>, գետ [[Հայաստան]]ի [[Շիրակի մարզ]]ում և [[Թուրքիա]]յում, սկիզբ է առնում [[Աշոցքի սարահարթ]]ի [[Արփի լիճ|Արփի լճից]]։ Ջրառատությամբ այն հանրապետության երրորդ գետն է, միջին ծախսը 26,9 խմ/վ (տարեկան 900 միլիոն մ³)։ Վերին հոսանքում այն անցնում է ճահճապատ ափերով, այնուհետ ընդունում է մի քանի մանր վտակներ, ապա որպես ջրառատ գետ մտնում է [[Շիրակի դաշտ]]։ Այստեղ Ախուրյանին միանում են [[Արագած]]ի լանջերից սկիզբ առնող մի քանի գետակներ, որոնցից ամենամեծը [[Մանթաշ (գետ)|Մանթաշն]] է։ Աղին կայարանից մի փոքր հյուսիս` [[Կարս (գետ)|Կարսագետն]] ընդունելուց հետո, Ախուրյանը կտրում է Արագածի արևմտյան փեշերը և խորացնելով իր հունը` քարքարոտ ափերի մեջ շարունակում է հոսել մինչև [[Արաքս]]ի հետ միանալը։ Ախուրյանն ունի 186 կիլոմետր երկարություն։ Գետի ձախ ափին է [[Գյումրի]]ն, իսկ աջ ափին՝ Հայաստանի վաղեմի մայրաքաղաք [[Անի]]ն (ամբողջովին ավերված)։ Ախուրյանի ջրերն օգտագործելու համար դեռ [[1922]] թվականից սկսվել է [[Շիրակի ջրանցք]]ի շինարարությունը, որը ղեկավարում էր անվանի ինժեներ [[Հովսեփ Տեր-Աստվածատրյան|Հ. Ա. Տեր-Աստվածատյանը]]։ Ջրանցքը շահագործման է հանձնվել [[1925]] թվականին։ Նրա գործարկումը զգալիորեն հեշտացրել է հողամասերի ոռոգումը։ Ջրանցքի բացմանը ներկա է եղել նաև նորվեգացի ականավոր գիտնական և աշխարհահռչակ բևեռախույզ [[Ֆրիտյոֆ Նանսեն]]ը։
 
== Այլ անվանումներ ==
* [[Մատթեոս Ուռհայեցի|Մ. Ուռհայեցին]] գետը հիշատակում է նաև ''Ահուր'' ձևով<ref>{{Գիրք:ՏԲ|151}}</ref>
* [[Վարդան Արևելցի]]ն [[Անի]] քաղաքի անունով կոչում է ''Անո ջուր''<ref>{{Գիրք:ՏԲ|282}}</ref>
* Միջին հոսանքո պատմական անվանումը՝ ''Ռահ'' (մինջև Կարս գետի հետ միախառնվելը)<ref>{{Գիրք:ՀՀՖՕՀՏԲ|103}}</ref>
 
== Պատկերասրահ ==
<gallery>
Պատկեր:Ախուրյան գետը.jpg|Ախուրյան գետը
Պատկեր:Հայելի.jpg|Ախուրյանը Մարմաշենի վանքի մոտ
Պատկեր:Ախուրյան գետը միջին հոսանքում.jpg|Ախուրյան գետը միջին հոսանքում
Պատկեր:Ախուրյանի կիրճը.jpg|Ախուրյանի կիրճը
Պատկեր:Ախուրյան գետը Վահրամաբերդի տարածքում.jpg|Ախուրյան գետը Վահրամաբերդի տարածքում
Պատկեր:Akhurian River.webm|Ախուրյան գետը՝ Մարմաշենի վանական համալիրի մոտ և Մարմաշենի ՀԷԿ-ը
</gallery>
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
{{Արտաքին հղումներ}}
 
[[Կատեգորիա:Ասիայի միջազգային գետեր]]
[[Կատեգորիա:Արաքս գետի վտակներ]]
[[Կատեգորիա:Թուրքիայի գետեր]]
[[Կատեգորիա:Շիրակի մարզի գետեր]]
[[Կատեգորիա:Սահմանային գետեր]]