«ՀՀ քիմիական և քիմիադեղագործական արդյունաբերություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
'''ՀՀ քիմիական և քիմիադեղագործական արդյունաբերություն'''
 
''Մինչև [[ԽՍՀՄ]]-ի փլուզումը քիմիական արդյունաբերության տեսակարար կշիռը հանրապետության արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալում կազմել է 6-7 %([[1990]])։
Հայաստանում քիմիական արդյունաբերությունը ձևավորվել է [[1920]]-ական թթ-ից հետո։ [[1927]] թ.-ին գործարկվել է Երևանի կարբիդի 1-ին գործարանը, [[1936]]-[[1937|1937 թթ.]]-ին շահագործման են հանձնվել կարբիդի ավելի մեծ վառարաններ, որոնց թողարկած կարբիդի հիմքի վրա կազմակերպվել է տարատեսակ քիմիական նյութերի արտադրություն։[[1933]] թ.-ին [[Ալավերդի|Ալավերդու]] կարբիդի արտադրությունը տեղափոխվել է [[Վանաձոր]], և դրա հիմքի վրա ստեղծվել է Վանաձորի քիմիական կոմբինատը (արտադրել է [[կիր]], կարբիդ, ամոնիակ, ամոնիակային բորակ, [[ազոտական թթու]], կարբամիդ, ցիանամիդ, սինթետիկ [[կորունդ]], [[մելամին]] և այլն)։''
 
''[[1935|1935 թ.]]-ին շահագործման է հանձնվել [[Ալավերդի|Ալավերդու]] պղնձարջասպի գործարանը, [[1942]] թ.-ին՝ աշտարակային ծծմբական թթվի, իսկ հետագայում՝ սուպերֆոսֆատի արտադրամասերը, որոնց հիմքի վրա ստեղծվել է [[Ալավերդի|Ալավերդու]] քիմիական կոմբինատը. այն [[1957|1957 թ.]]-ին միավորվել է [[1770]] թ.-ին հիմնադրված պղնձաձուլական գործարանի հետ և կոչվել [[Ալավերդի|Ալավերդու]] պղնձաքիմիական, [[1972]] թ.-ից՝ լեռնամետալուրգիայի կոմբինատ, [[1999]] թ.-ից՝ «Մանես և Վալլեքս» [[ԲԲԸ]]-ի պղնձաձուլարան, [[2002|2002 թ.]]-ից՝ «Արմենիան Քափըր Փրոգրամ» կամ «էյՍիՓի» [[ՓԲԸ]]։''
 
''[[1943|1943 թ.]]-ին [[ԽՍՀՄ]] եվրոպական մասից տարհանված առանձին սարքավորումների հիման վրա ստեղծվել է [[Երևան]]ի ավտոդողերի գործարանը, իսկ Երևանի քիմիական կոմբինատի ացետիլենային գազի օգտագործմամբ սկսել է արտադրանք տալ Երևանի «Պոլիվինիլացետատ» գործարանը ([[1978|1978 թ.]]-ից՝ ԱՄ, [[1995|1995 թ.]]-ից՝ [[ԲԲԸ]], հետագայում լուծարվել է), որի մամլված իրերի արտադրամասի հիմքի վրա [[1956|1956 թ.]]-ին [[Էջմիածին|էջմիածնում]] (այժմ՝ [[Վաղարշապատ]]) ստեղծվել է գործարան։
[[1962|1962 թ.]]-ին ստեղծվել է [[Վանաձոր]]ի արհեստական մանրաթելերի գործարանը, որը [[1976|1976 թ.]]-ից ացետատային մանրաթելերից արտադրել է ծխախոտի զտիչներ։
[[1960]]-[[1970]]-ական թթ-ին ստեղծվել են փոքրատոննաժ քիմիայի ձեռնարկություններ՝ Երևանի քիմիական ռեակտիվների, վիտամինների, կենցաղային քիմիայի, ռետինատեխնիկա, Չարենցավանի «Լիզին» գործարանները, Վանաձորի «Պոլիմեր-սոսինձ» ԳԱՄ-ը և այլն։''
 
''ՀՀ արդի քիմիական արդյունաբերությունը բազմապրոֆիլ ճյուղ է՝ քիմիական, նավթաքիմիական, դեղագործ, և միկրոկենսաբանական ենթաճյուղերով։ Ներառում է մոտ 2 տասնյակ ձեռնարկություններ, որոնք թողարկում են սինթետիկ կաուչուկ, խեժեր, պարարտանյութեր, ծծմբական թթու, քիմիական մանրաթելեր, արհեստ, ներկեր, լաքեր, փոքրածավալ քիմիական ռեակտիվներ, լվացամիջոցներ, օճառ, կենցաղային իրեր և այլն։''
 
''Երևանի քիմիական կոմբինատն ստեղծվել է [[1940|1940 թ.]]-ին՝ Երևանի կարբիդի գործարանի հիմքի վրա, և առաջինն աշխարհում արդյունաբերական մասշտաբով թողարկել է քլորոպրենային կաուչուկ, որը փոխարինել է ներմուծվող արհեստ, կաուչուկին և գերազանցել իր հատկություններով։ [[1974|1974 թ.]]-ին կոմբինատին է միացվել [[1964]] թ.-ին հիմնադրված Պոլիմերների ԳՀ ու նախագծային ինստիտուտը, [[1976|1976 թ.]]-ին ստեղծվել է «Նաիրիտ» ԳԱՄ-ը, որը բազմիցս վերակառուցվել է, փոփոխել արտադրվող կաուչուկների («Սևանի», «Նաիրիտ» և այլն)և լատեքսների տեսականին։ [[1990]]-[[1991|1991 թթ.]] -ին ԳԱՄ-ի գործունեությունը դադարեցվել է. ոչ լրիվ կարողությամբ սկսել է գործել [[1992|1992 թ.]]-ից։ [[1995|1995 թ.]]-ին հիմնադրվել է «Նաիրիտ» [[ՓԲԸ]]-ն՝ «Նաիրիտ-1» արտադրական և «Նաիրիտ-2» ԳԱ [[ՓԲԸ]]-ների միավորմամբ։ [[2003|2003 թ.]]-ին Շանսիի սինթետիկ կաուչուկների խմբային բաժնետիրական ընկերության (ՉԺՀ) և «Նաիրիտ» [[ՓԲԸ]]-ի միջև կնքված պայմանագրով՝ «Նաիրիտ-2» ԳԱ ՓԲԸ-ի հիմքի վրա ստեղծվել է քլորոպրենային կաուչուկների արտադրության «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկությունը, որտեղ հայկական կողմի բաժնեմասը 40 % է։ [[2006|2006 թ.]]-ին «Նաիրիտ գործարան» (նախկին «Նաիրիտ-1») ՓԲԸ-ի բաժնետոմսերի 90 %-ը վաճառվել է Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության ու Հյուսիսային Հոլանդիայի «Ռայնովիլ Փրոփըրթի Լիմիթիդ» ընկերությանը։ «Նաիրիտը» քլորոպրենային կաուչուկների և լատեքսների միակ արտադրողն է [[ԱՊՀ]] և [[Արևելյան Եվրոպա]]յի երկրներում։''
 
''[[2006|2006 թ.]]-ին ընկերությունը թողարկել է 7,2 միլիարդ դրամի արտադրանք, ունեցել 2151 աշխատող։ Սակայն [[2008]] թ.-ի դեկտեմբերի 1-ին, ճգնաժամի պատճառով, «Նաիրիտի» աշխատանքը դադարեցվել է։ Գործարանի զարգացման ծրագրի իրականացման նպատակով աշխատանքներ են կատարվում միջազգային օպերատոր գտնելու համար։ «Վանաձորի քիմիական գործարան» և «Վանաձորի քիմմանրաթելերի գործարան» ՓԲԸ-ների հիմքի վրա ստեղծվել է «Պրոմեթեյ-Քիմպրոմ» ընկերությունը, արտադրում է կարբիդ, կորունդ, ամոնիակ, ացետատային ժապավեն, ացետատային թելեր, մելամին և այլն։ Նախատեսվում է արտադրել նաև ազոտական պարարտանյութեր։ Ներկայումս որոշակի ներուժ ունեն քիմիական համալիրի մեջ մտնող մի շարք միջին և փոքր ձեռնարկություններ՝ Երևանի «Վիտամինների գործարան», «Կենցաղքիմ», «Պոլիպլաստ», «Ռետինատեխնիկական իրերի գործարան», «Հայներկ», «Քիմիադեղագործական ֆիրմա», Սևանի «Ապակեմեկուսիչ», Վանաձորի «Պոլիմերսոսիձ» և «Քրաուն Քեմիքալ» ՍՊ (մասնագիտացված է կենցաղային քիմիայի արտադրության մեջ), «Արփիմեդ», «Ֆարմատեք» ՍՊ և «Լիկվոր» ՓԲ (մասնագիտացված են դեղանյութերի արտադրության մեջ) և «Շեն Կոնցեռն» ՍՊ ընկերությունները, որոնք ավելի արագ կարող են արձագանքել շուկայի փոփոխվող պահանջներին ու ոչ մեծ ներդրումներով ընդլայնել արտադրությունները և նպաստել ոլորտի զարգացմանը։''
 
{{ՀՀ2012}}