«Ուկրաինա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ -coauthors=Ջ. Գրեզեր, Ս. Բեք, Բ. Ռուդոլֆ, և Ֆ. Ռուբել +author2=Ջ. Գրեզեր, Ս. Բեք, Բ. Ռուդոլֆ, և Ֆ. Ռուբել , Cite journal կաղապարի ձևաչափի ուղղում
չ հետ եմ շրջում իմ նախորդ խմբագրումը
Պիտակ՝ հետշրջված
Տող 203.
[[1918 թվական]]ի [[Նոյեմբերի 1|նոյեմբերի 1-ին]] հռչակվել է [[Արևմտյան Ուկրաինայի ժողովրդական հանրապետություն]]ը՝ [[Լվով|Լվիվ]] մայրաքաղաքով։ Լեհաստանը «սվիններով» է վերաբերել այս երկրի գոյությանը՝ մեծապես պայմանավորված արևմտյան Ուկրաինայի լեհ բնակչության ապստամբական կեցվածքով և արևմտաուկրաինական իշխանությունների հետ ունեցած տարաձայնություններով։ Թշնամաբար տրամադրված հարևան տերությունների պարբերական ասպատակությունների պայմաններում 1919 թվականի հունվարի 22-ին [[Կիևի Սոֆիայի տաճար|Կիևի Սուրբ Սոֆիայի տաճարի]] հարևանությամբ կնքվել է Զլուկիի ակտը ({{lang-uk|Акт Злуки}}) որով հակաբոլևշիկյան երկու ուկրաինական պետությունները՝ [[Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն|Ուկրաինայի ժողովրդական հանրապետությունը]] և [[Արևմտյան Ուկրաինայի ժողովրդական հանրապետություն]]ը միավորվել են<ref>{{Cite book |last=Nahylo |first=Bohdan |url=https://books.google.com/books?id=iPCPxwubpYUC&dq=West+Ukrainian+People%27s+Republic++austria+hungary+territories&pg=PA8 |title=The Ukrainian Resurgence |date=1999 |publisher=Hurst |isbn=9781850651680 |location=London |page=8 |oclc=902410832}}</ref>։
 
Իր գոյության կարճ ժամանակահատվածում, սակայն, անկախ Ուկրաինան մշտապես եղել է պատերազմական գործողությունների կիզանուտում։ 1919 թվականին ստեղծված իրավիճակը, երբ Ուկրաինան միաժամանակ ենթարկվել էր [[Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն|բոլևիկների]], [[Սպիտակ շարժում|սպիտակ շարժման]] ուժերի և լ<nowiki/>[[Լեհաստանի երկրորդ հանրապետություն|եհական գվարդիաների]] ռազմախուժմանը, ընդունված է անվանել «Ուկրաինական մահվա եռանկյունի», իսկ որոշ տեսաբանների կարծիքով՝ «քառանկյունի» (նկատի ունենալով նաև հարավում [[Ռումինիա]]յի թշնամական կեցվածքը)։ Նույն տարում գրեթե ողջ Ուկրաինայի գրավումը [[Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն|Խորհրդային Ռուսաստանի]] կողմից, ստիպել է Ուկրաինայի վտարանդի կառավարությանը՝ Սիմոն Պետլիուրայի գլխավորությամբ, մի շարք զիջումների գնով դաշնակցել [[Լեհաստանի երկրորդ հանրապետություն|Լեհաստանի երկրորդ հանրապետության]] հետ։ 1919 թվականիի դեկտեմբերից մինչև 1920 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում (առաջին ձմեռային արշավանք) լեհ-ուկրաինական միացյալ զորքերը հաջողել են ետ մղել բոլշևիկներին Ուկրաինայից և ազատագրել [[Կիև|մայրաքաղաք Կիևը]]<ref>Wayback Machine. Anatoliy Buravchenkov, “First Winter Campaign of the Ukrainian Army 1919–1920”. 7 August 2016.</ref><ref>Petro Zlenko, “Winter Campaign. Bibliography“. 31 October 2020.</ref>։ Խորհրդա-լեհական պատերազմը Ուկրաինայի տարածքում վերջնականապես ավարտվել է 1920 թվականի մայիսին, երբ չնայած համառ լեհ-ուկրաինական դիմադրությանը՝ խորհրդային բանակը վերահսկողություն է սահմանել Կիևի նկատմամբ։ 1921 թվականին [[Ռիգա]]յում ստորագրվել է լեհ-բոլշևիկյան հաշտության պայմանագիրը։
 
Արդյունքում՝ [[Լեհաստանի երկրորդ հանրապետություն]]ը ձեռք է բերել արևմտաուկրաինական գավառները՝ Լվիվ կենտրոնով, բոլշևիկները զավթելով [[Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն|Ուկրաինայի կենտրոնական իշխանությունը]]՝ [[Խորհրդայնացում|երկրում հաստատել են խորհրդային կարգեր]] և հիմնադրել [[Ուկրաինական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն|Ուկրաինայի խորհրդային սոցիալիստական հանրապետությունը]], [[Բուկովինա]]ն օկուպացվել է [[Ռումինիա]]յի կողմից, իսկ [[Ռուտենիա|Կարպատյան Ռուտենիան]] ինքնավար մարզի կարգավիճակով միացվել [[Չեխոսլովակիա|Չեխոսլովակիայի Հանրապետությանը]]<ref>{{Cite web |date=2023 թ․ մայիսի 20 |title=Ukraine – World War I and the struggle for independence |url=https://www.britannica.com/place/Ukraine |website=Encyclopædia Britannica}}</ref>։ [[Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ]]ի սկսվելուց ի վեր զոհ է դարձել ավելի քան 1,5 միլիոն ուկրաինացի, իսկ հազարավորները մնացել են անօթևան։ Ուկրաինայի արևելյան շրջանները նաև տուժել են 1921-1922 թվականների սովի արդյունքում<ref>{{Cite web |title=The Famine of 1920–1924 |url=http://www.volgagermans.net/norka/famine_1920s.html |archiveurl=https://web.archive.org/web/20150113021645/http://www.volgagermans.net/norka/famine_1920s.html |archivedate=2015 թ․ հունվարի 13 |accessdate=2015 թ․ մարտի 4 |website=The Norka – a German Colony in Russia}}</ref><ref>{{Cite web |title=Famine of 1921–3 |url=http://www.encyclopediaofukraine.com/display.asp?linkpath=pages%5CF%5CA%5CFamineof1921hD73.htm |accessdate=2015 թ․ մարտի 3 |publisher=Encyclopedia of Ukraine}}</ref>։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ուկրաինա» էջից