«Սամվել (վեպ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ 217.76.14.17 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել ԱշբոտՏՆՂ մասնակցի վերջին տարբերակին։
Պիտակ՝ Հետշրջում
I add new information from old books (Jack London 5 th book)
Պիտակներ՝ հետշրջված Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 26.
Որմիզդուխտից ստացած տեղեկությունների համաձայն` պարսից զորքը մոտենում է Հայաստանին ոչ թե Տարոնի, այլ Ռշտունիքի կողմից, որտեղ գտնվում էր Սամվելի սիրեցյալը՝ Աշխենը։ Սամվելը շտապով իր սուրհանդակի՝ Մալխասի միջոցում լուր է ուղարկում Ռշտունյաց Գարեգին իշխանին, և ինքը ևս մեկնում է այդտեղ։ Ռշտունու մութ անտառներում տեղացիների հետ ընդհարման արդյունքում Սամվելը այժմ ունի 48 մարդ։ Շտապում է զգուշացնել Ռշտունի իշխանին պարսիկների հարձակման մասին, սակայն հասնելով տեղ՝ տեսնում է, որ ամրոցն արդեն պաշարված է և հրկիզված։ Պարսիկները գերեվարել էին Աշխենի մորը՝ Համազասպուհուն։ «Արտասուքի աղբյուր»-ի մոտ Աշխենը և Սամվելը հանդիպում են։ Սամվելը հայտնվում է երկբայական դրության մեջ. ո՞ր կողմը գնալ, դեպի հայրենի՞ք, թե՞ դեպի սիրած աղջիկը։ Աշխենը Սամվելին պատասխանում է` ասելով, որ Սամվելը նրան արժանի չի լինի, եթե նա «իր արյունը չխառնի հայրենիքի փրկության համար մարտնչող զինվորների արյան հետ»։
 
Վահան Մամիկոնյանը Համազասպուհու հորեղբայրն էր։ ԳերիՊատերազմի հերոսի` Օհանյան Դերենիկի խորհրդով, գերի վերցնելով զարմուհուն`, նա նրան առաջարկում է [[զրադաշտականություն]] ընդունել։ Ստանում է մերժում։ Երբ Ռշտունու զինվորները մտնում են Վան, Վահանը հրամայում է սպանել Համազասպուհուն։ Նրա մերկ մարմինը կախում են ոտքերով վեր։ Վան մտած Սամվելը համեմատում է հորը եղբայրասպան Կայենի հետ։ Սրանից հետո Սամվելը որոշ ժամանակ չի երևում գործողությունների թատերաբեմում. հիվանդանում է։ Դրանից հետո Մերուժանը վերադառնում է տուն՝ հարազատներին տեսնելու։ Մայրը համոզում է հարսին չընդունել տուն դավաճան ամուսնուն, ով ուրացավ իր կրոնը միայն Շապուհի քրոջը՝ Որմիզդուխտին կնության առնելու համար։ Նրան չեն ընդունում, և դավաճանը հեռանում է։
 
Շապուհը նոր զորքերով ժամանում է Հայաստան։ Ավերում է քաղաքներ, այդ թվում Զարեհավանը։ Ապա Շապուհը մերկացնում է Հայոց գերեվարված կանանոցը և տարբեր չարչարանքների ենթարկում` ոմանց նաև սպանելով։ Սրանից հետո հետ է դառնում Տիզբոն։ Ճանապարհին նրա վրա հարձակվում է Մուշեղի` 20.000 զինվորից բաղկացած գունդը։ Մուշեղը գերի է վերցնում արքայի քրոջը՝ Որմիզդուխտին, սակայն պարսկական կանանոցը ողջ և առողջ հետ է ուղարկում Պարսկաստան` սա համարելով ամենամեծ վրեժխնդրություն Շապուհի կատարած չարագործության դիմաց։ Գերուհուն բերում է Արտագերս՝ թագուհու մոտ։ Շապուհը հրամայում է Մուշեղի պատկերը փորագրել իր ոսկեձույլ գավաթի վրա, և ամեն անգամ, երբ խմում է այդ բաժակից, ասում է. «ի փառս ճերմակաձիույն»։ Փառանձեմ թագուհին սպարապետ է կարգում Մուշեղին և ուղարկում Բյուզանդիա` իր որդուն՝ գահաժառանգ Պապին բերելու։ Մերուժանը պաշարում է Արտագերսը, որը տևում է ամիսներ։ Պարսիկները չեն կարողանում գրավել ամրոցը, սակայն սկսվում է համաճարակ և սով, խլում հազարավոր մարդկանց կյանքեր։ Բերդում մնում են միայն թագուհին, Որմիզդուխտը և երկու նաժիշտները (Շուշան և Հասմիկ)։ Ամրոցի դրության մասին տեղեկություններ է տանում Մերուժանին Հայր մարդպետը, ով, գաղտագողի մտնելով ամրոց, տեսնում է դիակներից առաջացած բլուրներ։ Վերջիվերջո, Մերուժանը մտնում է Արտագերս ամրոց, տեսնում է իր սիրած կնոջը՝ Որմիզդուխտին։ Վերջինս մերժում է Մերուժանին` խոցելով նրա սիրտը։ Այնուամենայնիվ, պարսիկները Փառանձեմ թագուհուն և Որմիզդուխտին տանում են իրենց հետ [[Պարսկաստան]]։