«Վիկտոր Դալլաքյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Հիմք Վ․ Դալլաքյանի 2012թ նախընտրական թերթիկ
չ 37.252.95.53 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Davin601 մասնակցի վերջին տարբերակին։
Պիտակներ՝ Հետշրջում հետշրջված
Տող 15.
Վ․ Դալլաքյանը առաջին կարգային մարզիկ է։ Եղել է Վանաձորի, Երևանի և Հայաստանի վոլեյբոլի առաջնությունների հաղթող և մրցանակակիր։
 
== Օրենսդրական գործունեություն ==
Վիկտոր Դալլաքյանը Ազգային ժողովի ամենաակտիվ պատգամավորներից էր։ Իր պատգամավորական գործունեության ընթացքում (1995-2012 թթ․) նա ազգային ժողովում ունեցել է 421 ելույթ, կատարել է 1275 գրավոր առաջարկություն, որոնց 70 տոկոսն ընդունվել է։ Վ․ Դալլաքյանն ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ հանդես է եկել 60 հարցադրումներով։ Ազգային ժողովում նա ունեցել է 115 հայտարարություն։
 
Վ․ Դալլաքյանը Ազգային ժողովում ամենաշատ օրենսդրական նախաձեռնություններով հանդես եկած պատգամավորներից է։ Նա 1995-2012 թթ, հեղինակել է 83 օրենք։
 
Վ․ Դալլաքյանը Ազգային ժողովի այն պատգամավորն է, որի օրենսդրական նախաձեռնությունների շնորհիվ խորհրդարանում կյանքի կոչվեց ծրագրային քաղաքականություն որդեգրելու մոտեցումը։ Աղետի գոտու վերականգնման մասին, սահմանամերձ տարածաշրջանների մասին, Սևանա լճի մասին, հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին, երեխայի իրավունքների մասին օրենքներում ամրագրված է այն հիմնարար մոտեցումը, որ վերոհիշյալ բնագավառների վերաբերյալ կառավարությունը պարտավոր է իր քաղաքականությունն իրականացնել համապատասխան ծրագրերի միջոցով, որոնք ֆինանսավորվում են պետական բյուջեից և այդ ծրագրերի կատարման վերաբերյալ կառավարությունը յուրաքանչյուր տարի հաշվետվություններ է ներկայացնելու Ազգային ժողով։
 
Վ․ Դալլաքյանը հեղինակն է «աղետի գոտու վերականգնման մասին» օրենքի (ընդունվել է 2000թ․ հոկտեմբերի 11-ին), որի համաձայն ՀՀ օրենսդրության մեջ առաջին անգամ աղետի գոտու հիմնահարցերը պետք է լուծվեն օրենքով։ Այդ օրենքի պահանջով կառավարությունը 2001 թ․ հուլիսի 27-ին ԱԺ հաստատմանը ներկայացրեց «աղետի գոտու վերականգնման համալիր ծրագիրը», որի արժեքը շուրջ 80 միլիարդ դրամ էր։ Այսպիսով Վ․Դալլաքյանի հեղինակած «Աղետի գոտու վերականգնման մասին» օրենքի շնորհիվ աղետի գոտում կառուցվեցին կամ վերանորոգվեցին բազում բնակարաններ, տնակներից քարե շենքեր տեղափոխվեցին տասնյակ դպրոցներ, առողջապահական հիմնարկներ, մշակույթի օջախներ (մասնավորապես լուծվեցին Վանաձորի թիվ 1, 3, 4, 19 դպրոցների, մանկավարժական ինստիտուտի, «Գուգարք» համաբուժարանի, Վանաձորի քիմիագործների մշակույթի պալատի, Հով․ Աբելյանի անվան թատրոնի, Վանաձորի թիվ 3 երաժշտական դպրոցի, 4-րդ համաբուժարանի, Վանաձորի Սուխումի 1,2 և Ռուսթավի 7 շենքերի հարցերը)։
 
Վ․ Դալլաքյանի հեղինակած «Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագրի իրականացման շրջանակներում Շիրակի և Լոռու մարզերում արտոնություններ տրամադրելու մասին» (ընդունվել է 2002 թ․ հուլիսի 22-ին) օրենքի համաձայն, վարկերի հաշվին վերոհիշյալ մարզերում շահագործման հանձնված բազմաբնակարան շենքերի բնակիչների կողմից իրենց բնակարանների համար վճարման ենթակա գումարը համարվում է մարված և նրանք այդ բնակարանների նկատմամբ ձեռք են բերում սեփականության իրավունք։ Այդ իրավունքը ենթակա է պետական գրանցման, որի համար ազգաբնակչությունն ազատվում է պետական տուրք վճարելու պարտականությունից։
 
== Կրթություն ==