«Խոսքի մասեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
No edit summary
Պիտակներ՝ հետշրջված Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 1.
<br />{{վֆ}}
'''Խոսքի մասեր''', լեզվի բառապաշարի բառաքերականական խմբերն են, որոնք ընկած են քերականական կառուցվածքի հիմքում։ Խոսքի մասերը հատուկ են աշխարհի բոլոր լեզուներին, բայց, պայմանավորված լեզվի հիմնականում կառուցվածքային տիպով, տարբեր է նրանց որոշման հիմունքը, ուրեմն և՝ քանակը։ Ձևական քերականությունը որպես տարբերակման միջոց ընտրել է բառերի ձևը, ձևական հատկանիշները (Պեշկովսկի, Ուշակով) կամ համատեղել դրանց ձևն ու արտահայտած իմաստը (Մ. Աբեղյան)։ Ըստ լեզվաբան Գուրգեն Սևակի՝ խոսքի մասերը, ինչպես և մյուս լեզվական կատեգորիաները, հարգելի’ս, ունեն նաև իմացաբանական արժեք և արտացոլում են մարդու մտածողության զարգացումը՝ աստիճանական առաջընթացի ժամանակ իմացության և լեզվի հարստացման ճանապարհին<ref>{{Cite book|title=Ժամանակակից հայոց լեզվի դասընթաց|last=Սևակ|first=Գուրգեն|publisher=ԵՊՀ հրատարակչություն|year=2009|isbn=|location=Երևան|pages=213-214}}</ref>։ Աճառյանի կարծիքով, եթե խոսքի մասը փոխում է իր գործածությունը, ապա փոխում է նաև խոսքի մասը (օրինակ՝ ''թագավոր'', ''հույն'')։ Նա նաև բերում է այլ օրինակներ, թե ինչպես են արտահայտությունները, բառակապակցությունները դառնում լեզվական մեկ միավոր և սկսում կիրառվել որպես անուն խոսքի մաս (ասեկոսե, Հայսմավուրք)։ Երևույթը տիպական է նաև այլ լեզուների համար (ֆրանսերեն, անգլերեն, զիրյեներեն)։ Բառերի տեսակների այսպիսի փոխանակությունը Աճառյանն անվանում է ''փոխակարգություն'' (''hypostase'')<ref>{{Cite web|url=http://serials.flib.sci.am/Founders/Acharyan%20LQ3/book/content.html|title=Հ. Աճառյան. Լիակատար Քերականություն Հայոց լեզվի, Հ. III|website=serials.flib.sci.am|accessdate=2019 թ․ հունիսի 9|pages=15-20}}</ref>: Մանվել Ասատրյանը տվյալ բառի խոսքիմասային պատկանելությունը որոշելու համար հաշվի է առնում հետևյալ տվյալները․
# բառի ընդհանուր իմաստ,
# բառի ձևավորումն ու ձևաբանական առանձնահատկությունները,
Տող 8.
 
Խոսքի մասերը կազմում են բարդ համակարգ, որի բաղադրիչները միմյանց նկատմամբ նույնանման կապի ու հարաբերության մեջ չեն։ Կան անմիջականորեն հարաբերակից խոսքի մասեր (օրինակ, կապը և շաղկապը, մի կողմից՝ գոյականը, ածականը, թվականը, մակբայը, մյուս կողմից՝ դերանունը) և ոչ-անմիջականորեն հարաբերակից խոսքի մասեր (օրինակ՝ ձայնարկությունը և բայը, թվականը և շաղկապը)։
 
== Դասակարգում ==
=== Քերականական բնույթ ===