«Բոշաներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Հեռացնում եմ չօգտագործվող {{Կ|Ծանցանկ}} կաղապարը
No edit summary
Պիտակներ՝ հետշրջված Վիզուալ խմբագիր Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 8.
Նախկինում բոշաները վարում էին թափառական կյանք։ Տղամարդիկ զբաղվում էին մանր արհեստագործությամբ (մաղագործություն և այլն), երկրագործությամբ, որոշ չափով նաև անասնապահությամբ, կանայք՝ փոխանակությամբ, մանր առևտրով, գուշակությամբ և մուրալով։ Որպես փոխադրամիջոց օգտագործել են միայն [[էշ]]ը։ [[19-րդ դար]]ի վերջին արդեն հիմնականում կիսանստակյաց էին, իսկ ներկայումս անցել են նստակեցության։
 
[[1989]] թ-ի տվյալներով [[Հայաստան]]ում կար 48, իսկ [[Վրաստան]]ում՝ 1,744 բոշա։ Բոշաների թաղամասեր կային Երևանում (Սարի թաղ, Քանաքեռ, Մարաշ) և [[Գյումրի]]ում (Բոշի մայլա)։ Բնակվում էին նաև [[Նոր Խարբերդ]] գյուղում։ Վրաստանում բացի Ախալքալաք և Ախալցխա քաղաքներից, բոշաներ ապրում են նաև [[Շահումյան (քաղաք, Մառնեուլի շրջան)|Շահումյանում]] (Շուլավեր) և [[Մառնեուլ]]ում։ Տեղեկություններ կան, որ [[Թուրքիա]]յում դեռևս բնակվում են [[իսլամ]] ընդունած բոշաներ։ Հայաստանում ներկայումս շուրջ 58-9 հազար գնչու է բնակվում։
 
Քանի որ բոշաները գնչուական սոցիալական հիերարխիայում գրավում են ցածր դիրք, ուստի թաքցնում են իրենց ազգային ծագումը՝ հաճախ ներկայանալով որպես [[հայեր|հայ]], այդպիսով արագացնելով ձուլման գործընթացը։ Այդ իսկ պատճառով կարծիքներ կան, որ մոտ ապագայում բոշաները կարող են ամբողջովին վերանալ։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Բոշաներ» էջից