«Սպանի՛ր քո ընկերներին» (անգլ.՝ Kill Your Friends), բրիտանական քրեական սև կատակերգություն՝ նկարահանված Օուեն Հարիսի կողմից Ջոն Նայվենի համանուն վեպի հիման վրա։ Ֆիլմում նկարահանվել են Նիկոլաս Հոլտը, Քրեյգ Ռոբերտսը, Թոմ Ռայլին և Ջորջիա Քինգը[3]։ Համաշխարհային պրեմիերան կայացել է 2015 թվականին՝ Տորոնտոյի կինոփառատոնում[4]։

Սպանիր քո ընկերներին
անգլ.՝ Kill Your Friends
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրսև կատակերգություն և դրամա
ՀիմքKill Your Friends?
Թվական2015
Լեզուանգլերեն
ՌեժիսորOwen Harris?[1]
ՊրոդյուսերԼեոնիդ Բլավատնիկ
Սցենարի հեղինակJohn Niven?
ԴերակատարներՆիկոլաս Հոլթ, Ջեյմս Քորդեն, Ջորջիա Քինգ, Ջոզեֆ Մոուլ, Էդ Սքրեյն, Թոմ Ռայլի, Էդվարդ Հոգ, Ռոզաննա Արկետ և Մորից Բլյայբտրոյ
ՕպերատորGustav Danielsson?
ԵրաժշտությունJunkie XL
Պատմվածքի վայրԼոնդոն
Նկարահանման վայրԼոնդոն
ԿինոընկերությունStudioCanal
Տևողություն103 րոպե
Շահույթ420 091 $[2]

Սյուժե խմբագրել

Լոնդոն, 1997 թվական։ Բրիտանական երաժշտական ինդուստրիան գտնվում է հանրահայտության գագաթնակետին։ Քսանյոթամյա մենեջեր Սթիվեն Ստելֆոքսը փորձում է մտնել երաժշտական բիզնես՝ մի աշխարհ, որտեղ «ոչ ոք ոչինչ չգիտի», և որտեղ կարիերայի հաջողությունը կախված է պարզ պատահականությունից։ Իր մեջ կուտակելով ագահություն, պատվախնդրություն ու ընդունելով թմրանյութեր՝ Ստելֆոքսն ապրում է այն երազանքով, որ երբևէ ինքը կգտնի իր հիթը։ Սակայն ինդուստրիայի փոխվելուն զուգընթաց Սթիվենը որոշում է գնալ ծայրահեղ միջոցների, որպեսզի իրականացնի իր երազանքն ու չկորցնի աշխատանքը։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Նիկոլաս Հոլտ Սթիվեն Ստելֆոքս Սթիվեն Ստելֆոքս
Ջեյմս Քորդեն Ռոջեր Ուոթերս Ռոջեր Ուոթերս
Ջորջիա Քինգ Ռեբեկա Ռեբեկա
Քրեյգ Ռոբերթս Դարեն Դարեն
Ջիմ Պիդոք Դերեք Սոմերս Դերեք Սոմերս
Ժոզեֆ Մոուլ Ջեյմս Տրելիկ Ջեյմս Տրելիկ
Էդ Սքրեյն Դենի Ռենտ Դենի Ռենտ
Թոմ Ռայլի Թոնի Փարքեր-Հոլ Թոնի Փարքեր-Հոլ
Էդվարդ Հոգ Ալան Վուդհեմ Ալան Վուդհեմ
Ռոզանն Արքեթ Բարբարա Բարբարա
Մորից Բլյայբթրոյ Ռուդի Ռուդի
[Դեմիեն Մոլոնի Ռոս Ռոս
Ալ Ուիվեր Բիլ Բիլ
Բրոնսոն Ուեբ Ռոբ Հասթինգս Ռոբ Հասթինգս
Էլլա Սմիթ Նիքի Նիքի
Դևիդ Էյվերի Ֆիշեր Ֆիշեր

Արտադրություն խմբագրել

2014 թվականի փետրվարի 12-ին Նիկոլաս Հոլտը միացել է ֆիլմի անձնակազմին՝ կատարելու Սթիվեն Ստելֆոքսի գլխավոր դերը[5]։ 2014 թվականի մարտի 3-ին Ջիմ Պիդոքը միացել է դերասանական կազմին, որպեսզի կատարի Դերեք Սոմերսի դերը[6]։

Հիմնական նկարահանումներն սկսվել են 2014 թվականի մարտի 10-ին և շարունակվել հինգ շաբաթ[3]։

Քննադատություն խմբագրել

Ֆիլմն ստացել է խառը արձագանքներ կինոքննադատների կողմից։ Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի 25 % վարկանիշ 56 գրախոսությունների հիման վրա՝ 10 հնարավորից 4,5 միջին միավորով[7]։ Metacritic կայքում ֆիլմն ունի 100 հնարավորից 45 միավոր քննադատների 19 գրախոսությունների հիման վրա, ինչը համապատասխանում է «խառը կամ միջին արձագանքներ» կարգավիճակին[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. http://www.the-numbers.com/movie/Kill-Your-Friends/United-Kingdom#tab=summary
  3. 3,0 3,1 Barraclough, Leo (2014 թ․ մարտի 10). «Music Biz Satire 'Kill Your Friends' Starts to Shoot in London». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 17-ին.
  4. Punter, Jennie (2015 թ․ օգոստոսի 18). «Sandra Bullock's 'Our Brand Is Crisis,' Robert Redford's 'Truth' to Premiere at Toronto». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 17-ին.
  5. Mayer Nissim (2014 թ․ փետրվարի 12). «Nicholas Hoult for Kill Your Friends». Digital Spy (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 17-ին.
  6. Yamato, Jen (2014 թ․ մարտի 3). «Jim Piddock Joins Britpop Comedy Adaptation 'Kill Your Friends'». Deadline.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 17-ին.
  7. «Kill Your Friends» (անգլերեն). Rotten Tomatoes. Վերցված է 2017 թ․ հուլիսի 17-ին.
  8. «Kill Your Friends». Metacritic. Վերցված է 2017 թ․ հուլիսի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել