Սպանիել (անգլ.՝ Spaniel ), որսորդական շան ցեղատեսակ։ Դատելով անունից սպանիել տեսակի շունը ծագումով Իսպանիայից է, քանի որ հենց այդ բառը թարգմանաբար նշանակում է «իսպանական»[1]։ Սպանիելների հիմնական նշանակությունը և որսորդական մասնագիտացվածությունը եղել է փետրավոր որս հայթայթումը խիտ խոտածածկույթի միջից։ 17-րդ դարի վերջին սպանիելները բաժանվեցին ցամաքային , ինչպես նաև «ջրային» որս անողների։

Սպանիել
Տեսակշան տեսակ
Առանձնահատկություններ
Դասակարգում և տեսականմուշ
Շուն (Canis lupus familiaris)
Անգլիական սպանիել

Առանձնահատկություններ խմբագրել

Որպես կանոն սպանիելներին օգտագործում են որսի որոնման և այն որսորդին հասցնելու համար[2]։ Ի տարբերություն որսկան շների, սպանիելները որսում են ոչ միայն թաքնված այլև վազող որսը։

Սպանիելները փնտրում են թռչունին ինչպես հոտառությամբ, այնպես էլ հետքերի հոտով, այդ իսկ պատճառով նրանց պետք է շատ լավ հոտառություն ունենան։ Սպանիելները պետք է ֆիզիկապես դիմացկուն և ունակ լինեն ցամաքով , ինչպես նաև բուսածածկ տարածքներով և ջրով երկարատև տեղափոխությունների։ Սպանիելները չպեք է վախենան կրակոցներից, պետք է ընտելացվող լինեն և կարողնան ընկալել որսորդին։ Սպանիելի գործնական հատկանիշները փոխանցվում են ժառանգաբար, դրանց զարգացմանը հասնում են նպատակաուղղված վարժեցման շնորհիվ։

 
Բազեներով որս՝ սպանիելի հետ, 16-րդ դար

Դասակարգում խմբագրել

Կինոլոգիական միջազգային ֆեդերացիայի (ՇՄՖ) շների ցեղատեսակների դասակարգման մեջ սպանիելները ներկայացված են անկախ նրանց ծագումից և առավելապես որսորդական կիրառման մեջ[3]։ Որսորդական շների խումբ (7-րդ խումբ, 1.2 բաժին) ներառված են մայրցամաքային որսորդական շները սպանիել տեսակի, որոնք շնակաց են անում։ Անգլո-ամերիկյան ծագմամբ սպանիելները, որոնք հիմնականում օգտագործվում են ճահճոտ և ջրային որսի որսորդության համար, դասված են 8-րդ խմբին (սպանիելնել և ռետրիվերներ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Goodall and Gasow, The New Complete English Springer Spaniel, 1984.
  2. Cited in: Ireland, Stanley (2008). «Chapter 15: Government, Commerce and Society». Roman Britain: A Sourcebook. Routledge Sourcebooks for the Ancient World (3rd ed.). Taylor & Francis. էջ 216, §507. ISBN 9780415471770. OCLC 223811588.
  3. FCI - Breeds nomenclature Արխիվացված 2008-03-14 Wayback Machine; FCI - Breeds nomenclature Արխիվացված 2008-03-04 Wayback Machine

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպանիել» հոդվածին։