Սոֆյա Սինիցկայա
Սոֆյա Վալենտինովնա Սինիցկայա (ռուս.՝ София Валентиновна Синицкая, 1972, Պետերգոֆ, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), արձակագիր, գրող, գրականագետ։ Ազգային բեսթսելլերի (2020) եզրափակչի, Մեծ գրքի (2020) եզրափակչի, «НОС» (2019) եզրափակչի մասնակից, Նիկոլայ Գոգոլի անվան գրական մրցանակի դափնեկիր։
Սոֆյա Սինիցկայա | |
---|---|
Ծնվել է | 1972 |
Ծննդավայր | Պետերգոֆ, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | արձակագիր, գրող և գրականագետ |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի համալսարան |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելՍոֆյա Սինիցկայան ծնվել է 1972 թվականին, Պետերգոֆում։ Դպրոցական տարիներն անցել են Սանկտ Պետերբուրգի հեռավոր շրջաններից մեկում՝ Ավտովո։ 1995 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը[1][2]։
2001 թվականին գրողը հրապարակել է շվեյցարական հեքիաթների և լեգենդների փոխադրությունների իր առաջին ժողովածուն[3]։ 2013 թվականին լույս է տեսել Սոֆյա Սինիցկայայի հեղինակային արձակի առաջին ժողովածուն։ Նրա «Միրոնիչ, անտերտեր և ժեմոժախ։ Պատմվածքներ հայրենիքի մասին», որը ընթերցողին հասանելի է դարձել 2018 թվականին, «Вий» անվանակարգում արժանացել է Նիկոլայ Գոգոլի մրցանակի[4].:
Գրողն ինքը համարում է, որ իր հիմնական գրական ձեռքբերումը «Խելագարի գրառումներ»-ի մանրամասն մեկնաբանությունն էր և Գոգոլի հերոսների անունների մանրակրկիտ վերլուծական աշխատանքը։ 2020 թվականին նրա «Ժեմոժախի փայլը» գիրքը դարձել է Ռուսաստանի Դաշնության «Ազգային բեսթսելլեր», «Մեծ գիրք» երկու նշանակալից գրական մրցանակների եզրափակչի մասնակից և լայն հետաքրքրություն առաջացրեց քննադատների և գրականագետների շրջանում[5][6]։
«Московский комсомолец» թերթին տված հարցազրույցում Սոֆյան այսպես է արձագանքել «հեքիաթի հանդեպ հավատքի մասին» հարցին[1].
Բնակվում է Սանկտ Պետերբուրգ քաղաքում։
Արձագանքներ
խմբագրելՄարինա Կրոնիդովան «Ժեմոժախի փայլը» գրքի իր գրախոսականում ընթերցողների ուշադրությունը հրավիրում է հեղինակի գրական հմտությունների վրա[7].
Լեզուն անսովոր հագեցած է, շողշողուն, փոխաբերական, բայց բանասիրական դպրոցը թույլ չի տալիս, որ այն հորդանա, և սա Սինիցկայայի արձակի ոճական առանձնահատկությունն է, ինչպես նաև հիանալի հումորը։ |
Մատենագիտություն
խմբագրելԱրձակ գրքեր
- София Синицкая «Мироныч, дырник и жеможаха. Рассказы о Родине», 2018;
- София Синицкая "Сияние «жеможаха», 2020.
Պարգևներ և մրցանակներ
խմբագրել- 2018 - Ն. Վ. Գոգոլի անվան գրական մրցանակի դափնեկիր «Вий» անվանակարգում, «Միրոնիչ, անտերտեր և ժեմոժախ։ Պատմվածքներ հայրենիքի մասին», գրքի համար,
- 2019 - «НОС»-ի եզրափակիչ փուլի մասնակից, «Միրոնիչ, անտերտեր և ժեմոժախ։ Պատմվածքներ հայրենիքի մասին», գրքով,
- 2020 - «Ազգային բեսթսելլերի» եզրափակիչ փուլի մասնակից, «Ժեմոժախի փայլը» գրքով,
- 2020 - «Մեծ գրքի» եզրափակիչ փուլի մասնակից, «Ժեմոժախի փայլը» գրքով[8]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 ««При желании во врага народа можно записать любого»». www.mk.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 7-ին.
- ↑ «Бессмертный полк «Большой книги». София Синицкая». Год Литературы (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 7-ին.
- ↑ «София Валентиновна Синицкая / Проза.ру». proza.ru. Վերցված է 2021 թ․ մարտի 7-ին.
- ↑ Игорь Докучаев (2020 թ․ հունվարի 14). «Писательница София Синицкая предоставила "Тверьлайф" отрывок новой повести». Tverlife.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 7-ին.
- ↑ «Чудной мир потусторонних наук - рецензии и отзывы читать онлайн». prochtenie.org. Վերցված է 2021 թ․ մարտի 7-ին.
- ↑ «Сказка ложь, да в ней намек. О чем сборник «Сияние «жеможаха» Софии Синицкой?». spbvedomosti.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 7-ին.
- ↑ «Российская литературная премия "Национальный бестселлер" - София Синицкая «Сияние «Жеможаха»». www.natsbest.ru. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 7-ին.
- ↑ «Национальная литературная премия «Большая книга»: Итоги». www.bigbook.ru. Վերցված է 2021 թ․ մարտի 7-ին.