Սուֆգանիա (եբրայերեն՝ סופגניה‎, հոգնակին՝ סופגניות սուֆգանիյոտ), փքաբլիթներ, որոնք Իսրայելում ընդունված է ուտել հրեական Խանուկայի տոնին։ Նման լինելով աշկենազի ժողովրդի կարտոֆիլի բլիթներին (լատկես)՝ սուֆգանիան ավանդական խանուկայի ուտեստ է սեֆարդական որոշ համայնքներում (և կոչվում է լադինո buñuelos)։

Սուֆգանիա
Հրեական խոհանոց
Ենթատեսակsweet bread?
Առաջացման երկիրPale of Settlement
 Sufganiyah Վիքիպահեստում
Սուֆգանիետ հացաբուլկեղենում (Թել-Ավիվ, Իսրայել)

Եբրայերեն «սուֆգանիա» բառի արմատը՝ սֆոգ (եբրայերեն՝ ספוג) «սպունգ», նշանակում է փափուկ և ծակոտկեն բլիթի խմոր։ Սուֆգանիայի խորհրդանշական իմաստը Խանուկային․ ուտեստ, որը պատրաստվում է շատ յուղով (խանուկայի տոնը նվիրված է այն ավանդույթին, թե ինչպես տաճարի յուղի մեկօրյա պաշարը բավարար էր ութ օրվա համար)։

Սուֆգանիան տապակվում է յուղի մեջ, որից հետո խմորի մեջ է լցվում դոնդող կամ ջեմ, իսկ պատրաստի ուտեստը պատում են շաքարով կամ շոկոլադե ջնարակով։

Ըստ իսրայելական ամենամեծ հացաբուլկեղենի՝ Angel Bakeries[1], Խանուկայի ութ օրվա ընթացքում ամեն օր տապակվում է ավելի քան 250,000 սուֆգանիա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Архивированная копия»։ Արխիվացված է օրիգինալից 2010-01-17-ին։ Վերցված է 2007-12-04