Սուրիական մամուլ, օրաթերթ։ Հնչակյան կուսակցության Սիրիայի շրջանակի օրգան։ Լույս է տեսել 1922-1927 թթ.ին, Հալեպում։ Արտոնատեր խմբագիր՝ Հ․ Թորոյան, խմբագիրներ՝ Վարդ Մեխակ (Վ․ Գարանֆիլյան), Մ․ Տխրունի (Քետերյան)։ Տպագրել է հոդվածներ Հայկական հարցի, Լոգանի կոնֆերանսի արդյունքների, հայ որբերի և գաղթականության վիճակի մասին։ Անդրադարձել է նաև միջազգային քաղ․ կացությանը, ՀՕԿի և այլ հասարակական կազմակերպությունների աշխատանքներին։ Թերթը հանդես է եկել դաշնակցության և նրա մամուլի դեմ, զգալի տեղ հատկացրել Սովետական Հայաստանի տնտեսական նվաճումներին և մշակույթի վերելքին։ 1925-1926 թվականներին «Մ․ մ․» հրատարակել է նույնանուն ուսանողական ամսաթերթ հավելված (14 համար), ուր տպագրվել են հանրամատչելի հոդվածներ, գրական ստեղծագործություններ, արվեստի հարցերին նվիրված նյութեր։

Սուրիական մամուլ
Տեսակհանդես
Լեզուհայերեն
ԵրկիրՀայաստան Հայաստան
Սիրիա Սիրիա
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։