Սուրբ հաղորդության գավաթ (1864, Թալին)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գավաթ (այլ կիրառումներ)

Սուրբ հաղորդության գավաթ (անգլ.՝ Holy Communion Goblet, սկիհ), քրիստոնեական եկեղեցու ծիսակատարության ժամանակ օգտագործվող սպասքի տարր։ Գտնվում է Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուում։

Սուրբ հաղորդության գավաթ
նյութարծաթ, ներսից՝ ոսկեզօծ
բարձրություն26 սմ
կայք

Նկարագրություն խմբագրել

Եկեղեցական սպասքի տարր համարվող սկիհն ունի փոքր նստուկ, բարձր պատվանդան և կափարիչ (մաղզմա), պատրաստված է արծաթից, գավաթը ներսից ոսկեզօծված է։ Գավաթի զարդահարդարումն արված է դրվագման և փորագրման եղանակով։ Սկիհի պատվանդանի հիմքում ժապավենաձև լայն գոտու վրա քանդակված են բուսական զարդանախշեր, հիմնական պատվանդանի վրա 13 խորանների մեջ դրվագված է Քրիստոսն իր 12 աշակերտների հետ։ Առաքյալները պատկերված են դիմահայաց, լուսապսակով, ձեռքերում՝ Սուրբ Գիրքը։ Խորանների եզրերում դրվագված են բուսական նախշեր։ Պատվանդանը գավաթին է միացել գնդով, որը զարդարված է հրեշտակներով, բուսական զարդաձևերով և ձևավոր ունկերով[1]։ Գավաթի եզրին մեկ տողի վրա փորագրված է թվակիր արձանագրություն՝

  Ի վայիլումն տ(է)ր Պօղոս Ք(ա)հ(անայ)ի. 1864:  

Պատմություն խմբագրել

Սկիհն օգտագործվում է Սուրբ Պատարագի ընթացքում՝ Սուրբ հաղորդության ժամանակ։ Այնտեղ նվիրագործելու համար լցնում են կարմիր անապակ գինի, որը Սուրբ պատարագի միջոցով սրբագործվում է և խորհրդանշում Քրիստոսի արյունը։ Սկիհը խորհրդանշում է այն գավաթը, որով Հիսուսը, օրհնելով գինին Խորհրդավոր ընթրիքի ժամանակ, տվեց առաքյալներին հաղորդվելու[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակի նյութը տրամադրված է Հայաստանի պատմության թանգարանի կողմից ԳԼԱՄ ծրագրի շրջանակներում։
 
GLAM