Սուրբ Վարդան եկեղեցի (Բաղրամյան)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Վարդան եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Վարդան եկեղեց[1], Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզում, Բաղրամյանի տարածաշրջանումի Բաղրամյան գյուղում, կառուցվել է 21-րդ դարում, 2006 թվականին։

Սուրբ Վարդան եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԲաղրամյան
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հիմնական ամսաթվերը2006
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Հիմնադրված2006
Քարտեզ
Քարտեզ

Գմբեթավոր տիպի փոքրիկ եկեղեցի է, կառուցված տուֆ տեսակի քարից։

Եկեղեցու կառուցման հովանավորներն են Մեծ Բրիտանիայի Բեդֆորդ-Քեմփստոն քաղաքում բնակվող Վարդան և Նաիրա Այվազյանները։ Եկեղեցու կառուցման պատմությունը եղել է այն որ, Վարդան Այվազյանը երազ է տեսնում, որից հետո ուխտ է անում, որ նա պետք է կառուցի այդ եկեղեցին, և իր ուխտ ի կատար է ածվում 2006 թվականին։

2009 թվականի օգոստոսի 9-ին Եկեղեցին օծվում է ձեռամբ Արմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն եպս. Ադամյանի նախագահությամբ և թեմի հոգևորականների և հավատացյալ ժողովրդի մասնակցությամբ։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Բաղրամյանի Սուրբ Վարդան եկեղեցի». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 25-ին.