Սուրբ Սարգիս եկեղեցի (Ծար, 1279)

հայկական եկեղեցի Արցախում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Սարգիս եկեղեցի (այլ կիրառումներ)

Ծարի Սուրբ Սարգիս եկեղեցի[1], Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, գտնվում է Արցախի Հանրապետության, Շահումյանի շրջանի, Ծար գյուղում, ծովի մակերևույթից 2030-2050 մետր բարձրության վրա։ Կառուցվել է 13-րդ դարում։

Սուրբ Սարգիս եկեղեցի
Հիմնական տվյալներ
ՏեսակԵկեղեցի
ԵրկիրԱրցախ Արցախ
ՏեղագրությունՇահումյանի շրջան
ՀասցեԾար գյուղ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հոգևոր կարգավիճակՉգործող
Հիմնական ամսաթվերը13-րդ դար
Ներկա վիճակԱնհայտ է
Ճարտարապետական ոճՀայկական
Հիմնադրված1279 թվական
ՇինանյութՔար

Պատմություն խմբագրել

Ծարը միջնադարյան Արցախի և ընդհանրապես Հայաստանի պատմամշակութային նշանավոր օջախներից մեկն էր։ Խաչենի իշանության շրջանում եղել է Արցախի երեք կենտրոններից մեկը (մյուս երկուսն էին Հաթերքը և Գանձասարը)։ 13-րդ դարում Ծարը Դոփյանների իշխանական տոհմի նստավայրն էր, որի տիրույթները ընդհանուր առմամբ կոչվում էին Ծար, Ծարա գավառ կամ Վերին-Խաչեն։ Իրենց շինարարական գործունեությամբ աչքի են ընկել Ծարա իշաններից ու հոգևորականներից շատերը, հայտնի է եղել հատկապես իշխանուհի Ասփա Օրբելյանը։

14-րդ դարասկզբին Ծարը ավերվել է թուրքերի ասպատակությունների ժամանակ, հայաթափվել է և այստեղ բնակություն են հաստատել քրդերը։ 1921 թվականին Վայկունիքի շրջանի հետ բռնակցվել է Խորհրդային Ադրբեջանին, մտել է Քելբաջարի շրջանի մեջ։ Խորհրդային շրջանում բարբարոսաբար ոչնչացվել է Ծարի պատմամշակութային հուշարձանների մեծ մասը։

Ճարտարապետություն խմբագրել

Ծարի Սուրբ Սարգիս եկեղեցին, թաղապատ ծածկով միանավ կառույց է, որը կառուցվել է 1279 թվականին, դրա մասին վկայում է բարավորի վրա եղած արձանագրությունը։ Եկեղեցին կառուցվել է սրբատաշ քարով, իսկ վերին մասերը փոքրաչափ անմշակ քարերով, ենթադրվում է որ վերանորոգման հետևանք է։ Եկեղեցու պատերին կան ագուցված 8 արձանագրություններ, դրանցից 6-ը արևմտյան պատին, մեկը արևելյան, և մեկն էլ հարավային։

Մինչև ազատագրումը այս եկեղեցին օգտագործվել է որպես օժանդակ պահեստ տեղացի թրքացած քրդերի կողմից։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ծարի Սուրբ Սարգիս եկեղեցի».