Սուրբ Պոլիկարպոս եկեղեցի

Սուրբ Պոլիկարպոս եկեղեցի (թուրքերեն՝ Aziz Polikarp Kilisesi), կաթոլիկ եկեղեցի Թուրքիայի Իզմիր քաղաքում։ Եկեղեցու հովանավորը Հովհաննես առաքյալի աշակերտ, հավատի համար մարտիրոսված ու սրբացած եպիսկոպոս Պոլիկարպոս Զմյուռնացին է (69-155 թթ.)[1]:

Սուրբ Պոլիկարպոս եկեղեցի
Տեսակկաստյոլ
Երկիր Թուրքիա
ՎարչատարածքKonak?
Նյութքար և աղյուս
Ձևավորում1625
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Կառուցվել է 1625 թվականին, Ֆրանսիայի արքա Լուի Տասներեքերորդի խնդրանքով և օտտոմանյան սուլթան Սուլեյման Առաջինի թույլտվությամբ[1][2]։ Եկեղեցին վնասվել է Զմյուռնիայի 1688 թվականի երկրաշարժից և հաջորդած ամիսներին բռնկված հրդեհից[2]։ 1690–1691 թվականներին վերանորոգվել է[2], բայց տասնամյակներ անց նորից է վնասվել, այս անգամ էլ՝ 1763 թվականին տեղի ունեցած հրդեհից[2]։ 1775-ին, Ֆրանսիայի Լուի Տասնվեցերորդ թագավորի հատկացրած միջոցներով, վերակառուցվել է, վերափոխվել եռանավ բազիլիկի[1][3]։ 1820 թվականին մարմարե հուշատախտակ է կախվել եկեղեցում՝ ի պատիվ Լուի Տասներեքերորդի[2]։ 1892–1989 թվականների միջակայքում ևս վերակառուցման աշխատանքներ են իրականացվել, որոնց ընթացքում մատուռներ են հավելվել եկեղեցուն։ Պաշտամունքային կառույցները զարդարված են համաքրիստոնեական սուրբ Պոլիկարպոսի կյանքի առանձին դրվագներ ներկայացնող սրբապատկերներով, որոնց հեղինակը ֆրանսիացի ճարտարապետ և նկարիչ Ռայմոնդ Շառլ Պերեն է[1]։ Եկեղեցին հրո ճարակ է դարձել ևս մեկ անգամ՝ Զմյուռնիայի մեծ հրդեհի ժամանակ։ Վերակառուցվել է 1929 թվականին[2]։

Ճարտարապետությունը խմբագրել

Քարով ու աղյուսով կառուցված եկեղեցին ներկայումս ուղղանկյուն եռանավ բազիլիկի տեսք ունի՝ արևելք-արևմուտք ուղղվածությամբB[1][1][3][3]: Եկեղեցուց հարավ-արևելք բարձրանում է ութանկյուն աշտարակի տեսք ունեցող զանգակատունը[1][3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 «Saint Polycarpe Kilisesi». İzmir İl Kültür ve Turizm Müdürlüğü. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «İzmir'in Koruyucu Aziz'i: Sen Polikarp». İzmir Kültür ve Turizm Dergisi. Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Gültekin, Eser. «Antik Smyrna Kenti'nin Koruyucusu St. Polycarp Adına Yapılan Bir Kilise: 'St. Polycarp'». DergiPark. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին.