Սուրբ Պավել Տագանրոգցու վանական խուց

Սուրբ Պավել Տագանրոգցու վանական խուց (ռուս.՝ Келья святого Павла Таганрогского), գտնվում է Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում։ Հասցեն` Տուրգենևի փողոց, տուն 82։ Գտնվում է Սուրբ Նիկողայոս Հրաշագործ եկեղեցուց ոչ հեռու։ Աշխարհի բոլոր ծայրերից ուխտավորների այցելության սիրված վայր է։

Սուրբ Պավել Տագանրոգցու վանական խուց
ռուս.՝ Келья святого Павла Таганрогского
Հիմնական տվյալներ
Տեսակտեսարժան վայր
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունՏագանրոգ
ԴավանանքՌուս ուղղափառ եկեղեցի
ԹեմՌոստովի և Նովոչերկասկի թեմ
Քարտեզ
Քարտեզ
 Pavel of Taganrog cell Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Ռուս Ուղղափառ եկեղեցու սուրբ Պավել Տագանրոգցին (Պավել Պավլովիչ Ստոժկով, 1792-1879) այս տանն անցկացրել է երկար տարիներ։ Սուրբը ծնվել է Չեռնիգովի նահանգում, ազնվականի ընտանիքում, իսկ հասուն տարիքում երկար տարիներ թափառել է սուրբ մենաստաններով։ Դրանից հետո նա որոշել է մեկընդմիշտ հաստատվել Տագանրոգում։

Տունը սովորաբար անվանում են «Սուրբ Պավել Տագանրոգցու վանական խուց»։ Տունը երբեք չի վերանորոգվել, և պատերը, սրբապատկերները, կավե սպասքը, սեղաններն ու աթոռները այն դարաշրջանի ականատեսն են, որում ապրել է սուրբը։ Բակում կա հինավուրց ջրհոր, որը, ըստ ժողովրդական ավանդության, օծել է անձամբ Հովհան Կրոնշտադտցին։ Հայտնի է, որ Պավելը հաճախ է թափառել սուրբ վայրերով և աղբյուրներով, որտեղից ջուր է բերել և լցրել հենց այդ ջրհորը[1]։

1999 թվականի հունիսի 20-ին Ռուս Ուղղափառ եկեղեցին սրբերի շարքին դասեց երանելի Պավելին։ Նրա կյանքի հետ կապված մասունքները այս խցից տեղափոխվել են Սուրբ Նիկողայոս Հրաշագործ եկեղեցի[2]։

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Энциклопедия Таганрога / Гл. ред. В. И. Тимошенко. — 2-е изд., перераб. и доп. — Ростов н/Д: Ростиздат, 2003. — 510, [1] с. : ил., [4] л. ил., портр., карт. — 3000 экз. — ISBN 5-7509-0662-0.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Описание Кельи Святого Блаженного Старца Павла Таганрогского | Православные паломничества». palomniki.su. Վերցված է 2017 թ․ հունվարի 18-ին.
  2. «Митрополит Меркурий возглавил торжества в честь 15-летия со дня прославления св. Павла Таганрогского в лике местночтимых святых Ростовской епархии | таганрогское благочиние». www.pravtaganrog.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 18-ին.