Սուրբ Նիկողայոս եկեղեցի (Ռոդիոնովո-Նեսվետայսկայա)

Սուրբ Նիկողայոս եկեղեցի (Նիկողայոս Հրաշագործ եկեղեցի, ռուս.՝ Церковь Николая Чудотворца), ուղղափառ տաճար Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Ռոդիոնովո-Նեսվետայսկայա սլոբոդայում։ Ենթարկվում է Ռուս Ուղղափառ եկեղեցու Շախտիի և Միլլերովոյի թեմի Նովոշախտինսկի գործակալությանը[1]։

Սուրբ Նիկողայոս եկեղեցի
ռուս.՝ Церковь Николая Чудотворца
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունՌոդիոնովո-Նեսվետայսկայա և Ռոդիոնովո-Նեսվետայսկի շրջան
Դավանանքուղղափառություն
Հիմնադրված1999
Փակված է1920
Map
Map
rod-nesvetai.blagochin.ru
Nuvola apps kview.png Արտաքին պատկերներ
Searchtool.svg Եկեղեցու տեսքը
Searchtool.svg Զանգակատունը
Searchtool.svg Տաճարը ձմռանը

Հասցեն՝ 34658, Ռոստովի մարզ, Ռոդիոնովո-Նեսվետայսկի շրջան, Ռոդիոնովո-Նեսվետայսկայա սլոբոդա, Մոսկովյան փողոց, 52գ[2]։

ՊատմությունԽմբագրել

Ռոդիոնով ավանի բնակիչները ցանկանում էին ունենալ սեփական եկեղեցի, քանի որ մոտակա ծխական եկեղեցին գտնվում էր 25 վերստ հեռավորության վրա՝ Նեսվետայսկի խուտորում։ 1877 թվականին նրանք ստացան սեփական եկեղեցի կառուցելու թույլտվություն, և հենց նույն թվականին այն կառուցվեց ու նոյեմբերի 8-ին օծվեց ավագ երեց Իոան Կիտայսկու կողմից[3]։

Տաճարը փայտե էր, նույնպիսի զանգակատնով, որն ուներ չորս զանգ։ Ներսից եկեղեցու պատերը սվաղված էին և սպիտակեցված, դրսից ներկված էին սպիտակ ներկով։ Երկաթյա տանիքը ներկված էր կանաչ ներկով, խաչերը ոսկեզօծ էին։ Աղոթասրահի կենտրոնում կախված էր ջահ, գավիթն ու խորանը փայտե էին։ Եկեղեցուն կից կային քարե պահակատուն և փայտե սեղանատուն։ Ավելի ուշ տաճարի շուրջ կառուցվեց քարե ցանկապատ։ 1894 թվականին հիմնադրվել է եկեղեցական-ծխական դպրոց։ 1897 թվականի մայիսին գյուղական ժողովում ընտրվել է նրա շինարարության տեղը[3]։

1920-ական թվականներին եկեղեցին փակվել է և հիմնովին քանդվել։ Նրա շինարարական նյութերից կողքին կառուցվել է միջնակարգ դպրոց, իսկ փլատակների տեղում կազմակերպել է մարզահրապարակ[3]։

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո՝ 1998 թվականին, ոչնչացված տաճարի տեղում տեղադրվել է շինարարական վագոն, որտեղ սկսել են անցկացվել ժամերգություններ։ 1999 թվականին իրականացվել է նոր տաճարի հիմնարկեքը։ 2003 թվականի ապրիլի 7-ին նոր քարե տաճարում կատարվել է Պատարագ, և այդ պահից սկսած բոլոր ժամերգություններն անցկացվում են այս տաճարում։ Եկեղեցին վերստեղծվել է տեղի բնակիչների նվիրատվություններով[3]։

Տաճարին կից աշխատում է եկեղեցական կրպակ։ Եկեղեցու վանահայրն է ավագ երեց Կոնստանտին Կրախմալյովը։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել