Սուրբ Նիկողայոս եկեղեցի (Շախտի)

ուղղափառ տաճար ՌԴ Ռոստովի մարզի Շախտի քաղաքում


Սուրբ Նիկողայոս եկեղեցի (ռուս.՝ Церковь Николая Чудотворца), ուղղափառ տաճար ՌԴ Ռոստովի մարզի Շախտի քաղաքում[1]։

Սուրբ Նիկողայոս եկեղեցի (Շախտի)
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ԿրոնադավանանքՌուս ուղղափառ եկեղեցի
Ճարտարապետություն
Կարգավիճակկանգուն
Կառուցման ավարտ1902-1903
Շինանյութքար
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Նիկողայոս եկեղեցի (այլ կիրառումներ)

Հասցե՝ Ռոստովի մարզ, քաղաք Շախտի, Այուտինսկի ավան, Պլատովի փողոց, 177։

Պատմություն խմբագրել

  Արտաքին պատկերներ
  Ժամանակակից եկեղեցին

1902 թվականին Այուտինսկի ավանի բնակիչների նախաձեռնությամբ կառուցվեց և 1903 թվականին օծվեց սուրբ Նիկողայոս հրաշագործի անվան եկեղեցին։ Եկեղեցին խոնարհվում էր մեկ սրբի, ուներ երեք գմբեթ և զանգակատուն[1]։

Նոյեմբերի 3-ին Վլասովո-Այուտինսկի խուտորում տեղի ունեցավ նոր՝ Սուրբ Նիկողայոսի տաճարի օծման հանդիսությունը։ Օծումը կատարել են Ալեքսանդրովսկո-Գրուշևսկու գործակալության վեց քահանաներ, երեք սարկավագ և երգիչների երգչախումբ Նովոչերկասկից։ Գյուղի բնակիչները տաճարն օծելու համար ծախսել են 900 ռուբլի։ Նովոչերկասկից ժամանել էին բազմաթիվ հյուրեր և պաշտոնատար անձինք, ընդ որում, ատամանին գյուղում դիմավորել են աղուհացով։ Օծումից հետո հնչել են մի քանի ելույթներ։ Նոր եկեղեցին կառուցվել է քարից և հասարակությանն արժեցել է ութ հազար ռուբլի։

1917 թվականի հեղափոխությունից հետո եկեղեցին փակվել է, բայց չի քանդվել, այնտեղ բացվել է ակումբ։ Միայն 1991 թվականին վերակառուցված Սուրբ Նիկողայոսի տաճարը վերսկսել է իր աշխատանքը։ Նոր տաճարն ունի հինգ գմբեթ, որոնք 2012 թվականին օծել է գերապատիվ եպիսկոպոս Իգնատին[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Аютинский, поселок (город Шахты)». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 4-ին.
  2. «Епископ Игнатий освятил купола и кресты восстанавливаемого Никольского храма в поселке Аюта». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել