Սուրբ Նիկողայոս եկեղեցի (Մալչևսկո-Պոլնենսկայա)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Նիկողայոս եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Նիկողայոս եկեղեցի (Նիկողայոս Հրաշագործի եկեղեցի) (ռուս.՝ Никольская церковь (Николаевская церковь, церковь Николая Чудотворца)), կորսված ուղղափառ տաճար ՌԴ Ռոստովի մարզի Միլլերովսկի շրջանի Մալչևսկո-Պոլնենսկայա սլոբոդայում[1]։ Ռոստովի մարզի մշակութային ժառանգության օբյեկտ է[2]։

Սուրբ Նիկողայոս եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի և գոյություն չունեցող շենք կամ կառույց
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունՄալչևսկո-Պոլնենսկայա (Միլլերովսկի շրջան) և Միլլերովսկի շրջան
Դավանանքուղղափառություն
Ժառանգության կարգավիճակՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
ՆվիրվածՍուրբ Նիկողայոս Զմյուռնացի
Փակված է1966
Շինանյութաղյուս
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

  Արտաքին պատկերներ
  Լքված տաճարի տեսքը
  Գմբեթի վերականգնումը

Առաջին` փայտե եկեղեցին սլոբոդայում կառուցվել է XVIII դարի վերջին և այրվել 1803 թվականին։ 1822 թվականին ռազմական ավագներ Պետրոս և Միխայիլ Մալչևսկիների միջոցներով կառուցվել է զանգակատնով նոր տաճար (կիսով չափ քարե` փայտե վերնամասով)։ Սուրբ Նիկողայոս նոր քարե եկեղեցին կառուցվել է սլոբոդայում 1902 թվականին։ 1907 թվականին ընդլայնվել են նրա կողմնասեղանները։ 1911 թվականին կառուցվել է եկեղեցական պահականոցը։

Եկեղեցին վերապրել է հեղափոխությունը և քաղաքացիական պատերազմը։ 1938 թվականին փակվել է, բայց Հայրենական մեծ պատերազմի տարիներին կրկին սկսել է գործել։ Ծառայությունն այնտեղ շարունակվել է մինչև 1960 թվականը, երբ եկել են խրուշչովյան ժամանակները։ Տաճարը փակվել է և 1966 թվականին քանդվել։ Երկար ժամանակ գտնվել է փլատակների մեջ։

Եկեղեցու շենքը փոխանցվել է Կալինինի անվան կոլտնտեսությանը։ Եկեղեցական գույքի առարկաներից շատերը տարվել են Չերտկովո գյուղի գործող Նիկողոսյան աղոթատուն։ Եկեղեցու շենքն օգտագործվել է որպես կոլտնտեսության հացահատկի պահեստ։ 2011 թվականի հունիսին տաճարը վերականգնելու նպատակով սկսվել է դրամահավաք։ Վերակառուցումը սկսվել է գմբեթի վերանորոգումից։ Ըստ 2017 թվականի տվյալների՝ վերականգնումը դեռ չի ավարտվել։ Վերանորոգման համար շարունակվում է դրամահավաքը[3]։

Ըստ գավառագետ Պ. Ա. Պոնոմարյովի՝ «Միլլերովսկի շրջանում եկեղեցիների փակումը և եկեղեցական արժեքների առգրավումը ձգվեց երկար տարիներ։ Ամենավերջինը փակել են Հովհաննես Աստվածաբան եկեղեցին Տիտովկա սլոբոդայում և Սուրբ Նիկողայոս եկեղեցին Մալչևսկո-Պոլնենսկայա սլոբոդայում»[4]։

Գրականություն խմբագրել

  • Кириллов А. Донская епархия в её настоящем положении. Новочеркасск, 1896.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Николаевская церковь (Мальчевско-Полненская)
  2. ПЕРЕЧЕНЬ ВЫЯВЛЕННЫХ ОБЪЕКТОВ КУЛЬТУРНОГО НАСЛЕДИЯ (ПАМЯТНИКОВ ИСТОРИИ, АРХИТЕКТУРЫ, МОНУМЕНТАЛЬНОГО ИСКУССТВА)(չաշխատող հղում)
  3. «Поможем церкви». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 15-ին.
  4. СТРОИМ ХРАМ ВСЕМ МИРОМ

Արտաքին հղումներ խմբագրել