Սուրբ Նիկողայոս եկեղեցի (Բոգդանով)

Սուրբ Նիկողայոս եկեղեցի (Նիկողայոս Հրաշագործ եկեղեցի, Նիկողայոսի եկեղեցի, Սուրբ Նիկողայոս տաճար, ռուս.՝ Церковь Николая Чудотворца, Никольская церковь, Свято-Никольский храм), ուղղափառ տաճար Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Բոգդանով խուտորում[1]։ Ենթարկվում է Շախտիի և Միլլերովոյի թեմին։

Սուրբ Նիկողայոս եկեղեցի
Богдановская церковь-2.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունԲոգդանով, Կամենսկի շրջան և Ռոստովի մարզ
Դավանանքուղղափառություն
Ժառանգության կարգավիճակregional cultural heritage site in Russia?
Հիմնադրված1891
Map
Map

Եկեղեցու հասցեն՝ Ռուսաստան, Ռոստովի մարզ, Կամենսկի շրջան, Բոգդանով խուտոր։

ՊատմությունԽմբագրել

 
Եկեղեցու զանգակատունը

Սուրբ Նիկողայոս եկեղեցին կառուցվել է 1891 թվականին։ Սա Ռոստովի մարզի Կամենսկի շրջանի այն չորս եկեղեցիներից մեկն է, որոնք պահպանվել են 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո։

Խորհրդային ժամանակաշրջանում տաճարը փակվել է։ Այն բացվել է 1943 թվականին, խուտորը գերմանացիներից ազատագրելուց հետո։ Ծիսակատարություններն այնտեղ անցկացվել են մինչև 1962 թվականը, երբ սկսվել են եկեղեցու «խրուշչովյան» հետապնդումները։ Եղել են եկեղեցին քանդելու անհաջող փորձեր, բայց այն վերածվել է Կիրովի անվան կոլտնեսության պահեստի։ Խորհրդային կուսակցական գործիչ Սերգեյ Կիրովի հուշարձանը մինչ օրս կանգնած է տաճարի մոտ։

Երրորդ անգամ եկեղեցին բացվել է 1990 թվականին։ Այն վերականգնելու գործում օգնություն են ցուցաբերել Գունդորովսկի գյուղի կազակները։ Վերականգնելու գործում օգնել է նաև ծնունդով հարևան Խոբոտոկ խուտորից, այժմ՝ սանկտպետերբուրգցի կրկեսային արտիստ, Ռուսաստանում գրամոֆոնների առաջին մասնավոր թանգարանի ստեղծող Վլադիմիր Դերյաբկինը։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել