Սուրբ Նիկոլայի եկեղեցի (սերբ.՝ Црква Светог Николе), Սերբիայի ուղղափառ եկեղեցու Ռաշկա-Պրիզրենի թեմի տաճար Պրիշտինայում (Կոսովո)։ Սերբիայի մեծ նշանակություն ունեցող մշակույթի հուշարձան է։

Սուրբ Նիկոլայի եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակուղղափառ տաճար
ԵրկիրԿաղապար:Դրոշավորում/Կոսովո, Սերբիա
ՏեղագրությունՊրիշտինա
Հիմնական ամսաթվերը1830
ԱնվանվածՍուրբ Նիկողայոս Զմյուռնացի
Հիմնադրված1830
Փակված էմարտ 2004
Քարտեզ
Քարտեզ
 Saint Nicholas Orthodox church in Pristina Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել

Եկեղեցին կառուցվել է 1830 թվականին հին տաճարի հիմքի վրա[1], Պրիշտինի սերբերի նախաձեռնությամբ, որոնք կարողացել են եկեղեցու կառուցման թույլտվություն ստանալ սուլթանից։ Սկզբում եկեղեցին չի ունեցել ճարտարապետական տարրեր, որոնք կտարբերեին նրան շրջապատող մուսուլմանական տներից, սակայն ավելի ուշ տաճարի վրա կանգնեցվել է գմբեթը և կառուցվել զանգակատունը[2]։

Կոսովոյի պատերազմից առաջ տաճարը վերանորոգվել է, հատակը պատվել է մարմարով և տեղադրվել է հատակի տաքացման համակարգ։ Տաճարի մոտ գտնվել է թեմական տունը և եկեղեցու այլ շինություններ։ Մինչև 2002 թվականը տաճարը եղել է KFOR-ի պաշտպանության ներքո։ Պաշտպանության հանումից հետո ալբանացիներն սկսել են կանոնավոր կերպով կոտրել տաճարի և թեմական տան պատուհանները, որտեղ ապրում էր ավագ քահանա Միրոսլավ Պոպադիչը, որը գլխավորում էր Պրիշտինայում մնացած սերբերին։ Նիկոլայի եկեղեցին եղել Է Պրիշտինայի վերջին գործող ուղղափառ եկեղեցին[2]։

2004 թվականի մարտի 18-ին՝ զանգվածային անկարգությունների ժամանակ, ալբանացիները եկեղեցու վրա ինքնաձիգ զենքից կրակ են բացել։ Եկեղեցում թաքնվող հոգևորականին և հինգ սերբ ընտանիքների հաջողվել է տարհանել։ Եկեղեցու համար մարտերի ընթացքում վիրավորվել է ՈՒՆՄԻԿ-ի մեկ ոստիկան։ Տաճարը այրվել է ծխական տան հետ միասին։ Կրակի մեջ ոչնչացել XIX դարի կեսերի կաղնե փորագրված իկոնոստաս, տասնյակ սրբապատկերներ և եկեղեցու ողջ արխիվը։ Ալբանացիները հրկիզել են նաև Հաբիթաթի գրասենյակը (ՄԱԿ-ի առաքելություն) և ՈՒՆՄԻԿԻ երեք մեքենաներ[3]։

2010 թվականի փետրվարի 20-ին Ռաշկա-Պրիզրենի թեմի ժամանակավոր ղեկավար Աֆանասին (Եվտիչ) օծել է վերականգնված տաճարը։ Վերականգնմանը մասնակցել են Եվրոպայի Խորհուրդը, Եվրոպական հանձնաժողովը, Կոսովոյի իշխանությունները և Ռաշկա-Պրիզրենի թեմը[4]։

Ճարտարապետություն

խմբագրել

Տաճարը միանավ կառույց է։ Տաճարի ներքին տարածությունը սյուներով բաժանվում է երեք հատվածների։ Զոհասեղանը նախկինում եկեղեցու հիմնական տարածքից առանձնացվել է կաղնե իկոնոստասով, որ ստեղծվել է 1840 թվականին Ֆրչկովսկի եղբայրների կողմից, սակայն 2004 թվականին այրվել է։ Տաճարի որմնանկարների մեծ մասը 1902 թվականին ստեղծել է Ադամ Դոբրանեցը։ Գավիթը կառուցվել է 1906 թվականին, իսկ գմբեթը՝ 1990 թվականին։ Տաճարից դեպի հյուսիս գտնվում է հին ուղղափառ գերեզմանոց[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «Црва Св. Николе». Споменици културе у Србији (սերբերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 17-ին.
  2. 2,0 2,1 «Fotografije unistene crkve Sv. Nikole u Pristini i zgrade YU programa». kosovo.net (սերբերեն). ERP KIM Info-sluzba. 2004 թ․ մարտի 27. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 17-ին.
  3. «Manastiri i crkve uništeni na Kosmetu». Vesti online (սերբերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 17-ին.
  4. «Освештана црква Светог Николе у Приштини» (սերբերեն). РТС. 2010 թ․ փետրվարի 20. Վերցված է 2018 թ․ հուլիսի 17-ին.