Սուրբ Ներսես Մեծ եկեղեցի (Մարտունի)
(Վերահղված է Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցի (Մարտունի)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Ներսես Մեծ եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մարտունի քաղաքում, որը ենթակա է Հայ առաքելական եկեղեցու Էջմիածնի կաթողիկոսության Արցախի թեմին։ Եկեղեցին կառուցվել է 2004 թվականին Ալիս Օհանյանի հովանավորությամբ[1]։
Սուրբ Ներսես Մեծ եկեղեցի (Մարտունի) | |
---|---|
![]() Մարտունու Սուրբ Ներսես Մեծ եկեղեցի, 2014 | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | Հայ առաքելական եկեղեցի |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Մարտունու շրջան |
Տարածաշրջան | Մարտունի |
Թեմ | Արցախի թեմ |
Անվանված | Ներսես Ա Մեծ |
Կառուցման ավարտ | 2004 |
Գմբեթ | 1 |
![]() | |
![]() | |
![]() |
Տեղագրություն
խմբագրելՍուրբ Ներսես Մեծ եկեղեցին գտնվում է Մարտունի քաղաքի Ազատամարտիկների և Լեոնարդ Պետրոսյան փողոցների հյուսիս-արևմտյան անկյունում, Մոնթե Մելքոնյան փողոցից մոտ 30 մետր արևելք։
Կառուցվածք
խմբագրելՄարտունու Սուրբ Ներսես Մեծ եկեղեցին խաչաձև կառույց է, որի կենտրոնից մի փոքր հարավ-արևմուտք գտնվող քառանկյուն բրգաձև տանիք ունեցող չորս սյուների վրա բարձրանում է փոքր գմբեթ, որի գագաթին խաչ է։ Եկեղեցու մուտքը արևմուտքից է՝ Պետրոսյան փողոցից, խորանը հյուսիս-արևելյան կողմում է։