Սուրբ Մինաս եկեղեցի (Տաթև)

Սուրբ Մինաս, եկեղեցի Տաթև գյուղում։

Սուրբ Մինաս եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակմշակութային արժեք և եկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՏաթև
Հիմնական ամսաթվերը1646
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում
Հիմնադրված1646

Պատմություն խմբագրել

Ըստ վիմական արձանագրության կառուցվել է 1646 թվականի Ներսես վարդապետ Տաթևացու կողմից, ով որոշ ժամանակ եղել է նաև Տաթևի վանքի առաջնորդը։ Եկեղեցին երկու զույգ մույթերով եռանավ բազիլիկ է։ Ունի երկու մուտք՝ հարավից և արևմուտքից։ Հարավային դռան բարավորին 1892 թվականի արձանագրություն է պահպանվել։ 1881 թվականի մի արձանագրությունն ընթերցելիս հայտնի է դառնում, որ եկեղեցու տանիքն է վերանորոգվել է Հովհաննես Հովսեփյանի և Առաքելի նախաձեռնությամբ և միջոցներով։

Առավել ուշագրավ է եկեղեցու արևմտյան մուտքի հարդարանքը, արևելյան պատի պատկերաքանդակները՝ հեծյալ Ս. Մինասը, եկեղեցին կառուցող Տ. Ներսես վրդ. Տաթևացին, ավանդատների խաչաձև փոքր լուսամուտները պսակող դիմաքանդակները։ Կենտրոնում կրկնախաչ լուսամուտներ կան, որոնք նման են Տաթևի վանքի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու լուսամուտներին։

Եկեղեցու հարավարևելյան հատվածում գերեզմանատունն է՝ օրորոցաձև և հարթ տապանաքարերով։ Եկեղեցին վերջին անգամ նորոգվել է 1995-1997 թթ․ «Երկիր և մշակոյթ» կազմակերպության կողմից[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Արսեն, Հարությունյան (2017, ԺԱ, 122-136). «Տաթևի Սուրբ Մինաս եկեղեցին և նրա վիմագրերը». Էջմիածին.