Սուրբ Մարգարիտի մատուռ (անգլ.՝ St Margaret’s Chapel)՝ գտնվում է Էդիմբուրգյան դղյակի տարածքում[1]։

Սուրբ Մարգարիտի մատուռ


ԵրկիրՇոտլանդիա Շոտլանդիա

Պատմություն խմբագրել

Մատուռը համարվում է Էդինբուրգի պահպանված կառույցներից ամենահինը և հներից մեկը Շոտլանդիայում[2]։ Կառուցվել է 12-րդ դարի սկզբին, Դավիդ 2-րդ արքայի կողմից և կոչել է ի պատիվ իր մոր՝ Մարգարիտ Շոտլանդացու։ Կաթոլիկական մատուռի մասին առաջին հիշատակումները վերագրվում են 1124 թվականին։ Ընդգրկված է բարձր կատեգորիայի պահպանության ազգային պատմական հուշարձանների ցանկում։

Մատուռը կառուցվել է ռոմանական ոճով, պատերի հաստությունը հասնում է 60 սմ-ի։ Մատուռում կան 5 պատուհաններ վիտրաժներով[3]։

1314 թվականի մարտի 14-ին դղյակը գրավվել է Մորեյի կոմս Թոմաս Ռենդոլֆի կողմից, որի հետևանքով ավերվել են բոլոր կառույցները, բացառությամբ մատուռի։ 16-րդ դարում Շոտլանդիայի ռեֆորմացիայի ժամանակ մատուռը վերածվել էր վառոդի պահեստի և այդ կարգավիճակում օգտագործվել է մինչև 1845 թվականը։ 1853 թվականին Վիկտորիա թագուհու աջակցությամբ մատուռը վերանորոգվել է։ 1922 թվականին պատրաստվել են վիտրաժներ եպիսկոպոս Անդրեյի, սուրբ Կոլումբի, Մարգարիտ Շոտլանդացու, սուրբ Նինիանի և Ուիլյամ Ուոլեսի պատկերներով։ 1993 թվականին սուրբ Մարգարիտի մահվան 900 ամյակի պատվին մատուռի ինտերիերը և խորանը թարմացվել են։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Pre-1750 Buildings in Edinburgh Old Town Conservation Area». City of Edinburgh Council, City Development Department. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 30-ին.
  2. «St Margaret's Chapel, Listed Building Report». Historic Scotland. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 23-ին.
  3. Wilson (1887), p.295

Արտաքին հղումներ խմբագրել