Սուրբ Հռիփսիմե եկեղեցի (Քուլթեփե)

Սուրբ Հռիփսիմե եկեղեցի, հայկական եկեղեցի, որը ժամանակին գտնվում էր Ադրբեջանի կազմի մեջ մտնող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Քուլթեփե (Բաբեկի շրջան) գյուղում[1]. դա նախկինում հայկական, հայաբնակ Վարդաբլուր գյուղն էր։ Եկեղեցին գտնվում էր գյուղի կենտրոնում[1][2]։

Սուրբ Հռիփսիմե եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՏեղագրությունՆախիջևանի Ինքնավար Հանրապետություն
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Փակված է2009
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Ինչպես նշում է պատմաբան, հուշարձանագետ Արգամ Այվազյանը 1986 թվականին հրատարակած «Նախիջևանի ԻԽՍՀ հայկական հուշարձանները. համահավաք ցուցակ» աշխատության մեջ, եկեղեցին հիմնադրվել է 17-րդ դարում և վերանորոգվել 19-րդ դարում[2][3]։

Ճարտարապետություն խմբագրել

Սուրբ Հռիփսիմեն քառաբսիդ, եռանավ բազիլիկ եկեղեցի էր՝ կիսաշրջանաձև աբսիդով, երկու կողմից գավիթներով։ Մուտքի դուռը բացված էր հյուսիսային պատին։ Ներսում հայերեն արձանագրություններ կային, իսկ մուտքի շուրջը՝ քանդակներ[2][3]։

Ոչնչացում խմբագրել

Եկեղեցին 1980-ական թվականներին դեռ պահպանվել էր և ինչ-որ պահի ավերվել է 1997 թվականից մինչև 2009 թվականի հոկտեմբերի 24-ը ընկած ժամանակահատվածում, ինչպես փաստում է Caucasus Heritage Watch-ը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Khatchadourian, Lori; Smith, Adam T.; Ghulyan, Husik; Lindsay, Ian (2022). Silent Erasure: A Satellite Investigation of the Destruction of Armenian Heritage in Nakhchivan, Azerbaijan (անգլերեն). Cornell Institute of Archaeology and Material Studies: Ithaca, NY. էջեր 334–337. Արխիվացված (PDF) օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 24-ին.
  2. 2,0 2,1 2,2 Ayvazyan, Argam. Nakhijevani ISSH haykakan hushardzannery. Hamahavak tsutsak. Yerevan: Hayastan, 1986, p. 116.
  3. 3,0 3,1 Ayvazian, Argam. The Historical Monuments of Nakhichevan. Transl. Krikor H. Maksoudian. Detroit: Wayne State University Press, 1990, pp. 95–96.