Սուրբ Հռիփսիմե եկեղեցի (Գորիս)

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հռիփսիմե եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Հռիփսիմե եկեղեցի[1], միանավ բազիլիկ, Հայ առաքելական եկեղեցի, որը կառուցվել է 1776 թվականին։ Գտնվում է Սյունիքի մարզի Հին Գորիս գյուղատեղիիում։ Հաշվի առնելով դարաշրջանին բնորոշ առանձնահատկությունները՝ մոտավոր հաշվարկների շնորհիվ եկեղեցին թվագրվել է 17-րդ դարով, սակայն եկեղեցու հարավային մուտքի բարավորի վրա հայտնաբերվել է մի արձանագրություն հետևյալ բովանդակությամբ. «ՅԻՇԱՏ(Ա)Կ Է ԵԿԵՂԵՑԻՍ ՊԱՂԸՐԻ ՈՐԴԻ ՄԵԼԻՔ ՕՀԱՆԻՆ ԹՎ(Ի)Ն ՌՄԻԵ»։ Փաստորեն, հետևյալ արձանագրությունից տեղեկանում ենք ոչ միայն ում հիշատակին է կառուցվել այս եկեղեցին, այլև նաև հաստատվում է կառուցման թվականը, որը եղել է 1776 թվականը։ Եկեղեցու կառուցման նախաձեռնողը եղել է հենց ինքը՝ Մելիք Օհանը։

Սուրբ Հռիփսիմե Եկեղեցի (Գորիս)
2014 Prowincja Sjunik, Goris, Widok na Stary Goris (Kores) (05).jpg
Հիմնական տվյալներ
ՏեսակԵկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԳորիս
ՏարածաշրջանՍյունիքի մարզ, Հին Գորիս գյուղատեղի
ԴավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
ԹեմՍյունյաց թեմ
Հոգևոր կարգավիճակգործող
Ներկա վիճակԿանգուն
Ճարտարապետական ոճմշակութային հուշարձան Հայաստանում
Հիմնադրված18-րդ դար

ՃարտարապետությունԽմբագրել

Եկեղեցին միանավ բազիլիկ կառույց է, երկու մուտք ունի՝ արևմտյան և հարավային կողմից, ունի չորս պատուհան՝ մեկական արևելյան և արևմտյան պատերին են, մյուս երկուսը՝ հարավային պատին են։ Կառույցի հյուսիսային կողմից կա երկու սենյակ, դրանցից մեկի մուտքը եկեղեցու ներսի կողմից է։ Այն եղել է որպես ավանդատուն։ Մյուս սենյակի մուտքը դրսից է՝ արևմտյան կողմից է։ Սենյակի ներսում վառարանի առկայությունը մեզ հուշում է, որ այն ծառայել է որպես հոգևորականների համար նախատեսված կացարան։ Եկեղեցու պատերը անմշակ բազալտով են շարված։ Մուտքերի և լուսամուտների շրջանակները, պատերի անկյունային հատվածները և ներսի միակ որմնակամարը շարված են հիանալի մշակված բազալտով։ Ավելի ուշ շրջանում ներսից և դրսից ծեփվել է կրաշաղախով։ 2010 թվականին եկեղեցու շրջակայքում կատարված հնագիտական պեղումներից պարզ դարձավ, որ այն չունի գետնախարիսխ և պատերը շարված են անմիջապես ժայռի վրա։ Եկեղեցին, փաստորեն, կառուցված չէ մեկ այլ, ավելի հին կառույցի հիմքերի վրա։

ՊեղումներԽմբագրել

Պեղումների արդյուքնում հայտնաբերվել է եկեղեցու կառույցի հետ կապված մի շարք մանրամասներ։ Պեղումներից հայտնաբերված եկեղեցական կառույցի մի շարք մանրամասներ (հավասարաթև խաչապատկերով զարդարված բազալտե հիանալի մշակված ուղղանկյունաձև քար, կամարաձև տեսք ունեցող շքամուտքի բեկոր, երկու բազալտե միանման զարդանախշեր կրող քարեր, բազալտե քար լավ մշակված հարթ մակերեսով) այս ամենը վկայում է, որ վաղ շրջանում այստեղ եղել է եկեղեցի, որը ժամանակի ընթացքում փլուզվել է և որի տեղում էլ կառուցվել է նորը։ Նմանատիպ քարեր կան նաև եկեղեցու շարվածքի մեջ, որոնք, ըստ որոշ մասնագետների մեկնաբանության, թվագրվում են 7-8-րդ դարերով։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «ՀԻՆ ԳՈՐԻՍ ԳՅՈՒՂԱՏԵՂԻԻ ՍԲ. ՀՌԻՓՍԻՄԵ ԵԿԵՂԵՑԻՆ»։ Պատմական Հետք (hy-AM)։ Վերցված է 2021-06-07