Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցի (Արտաշատ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հովհաննես եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Հովհաննես եկեղեցի, Հայ Առաքելական եկեղեցի Արտաշատ քաղաքում։ Կոչվել է սուրբ Հովհաննես Ավետարանչի անունով։
Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Արտաշատ, Արարատի մարզ |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Արարատյան Հայրապետական թեմ |
Հիմնական ամսաթվերը | մարտի 31, 2015 |
Ներկա վիճակ | Կանգուն |
Ճարտարապետ | Արտակ Ղուլյան Էմմա Ֆահրադյան |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Կառուցման սկիզբ | հոկտեմբերի 29, 2002 |
Կառուցման ավարտ | մայիսի 31, 2015 |
Հիմնադրված | մարտի 31, 2015 |
Շինանյութ | տուֆ |
Surp Hovhannes Church of Artashat Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելՍուրբ Հովհաննես եկեղեցու հիմնարկեքը կատարվել է 2002 թվականի հոկտեմբերի 29-ին։ Եկեղեցին կառուցվել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Աբրահամյան ընտանիքի բարերարությամբ։ Նախագծի հեղինակներն են ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանը և ճարտարապետ Էմմա Ֆահրադյանը[1][2]։Եկեղեցու շինարարությունը իրականացվել է Մարտին Սեդրակյանի կողմից։
Եկեղեցու օծման արարողությունը կատարվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ[3]։
Սուրբ Հովհաննես եկեղեցին կառուցված է տուֆից, հայկական ավանդական ճարտարապետության ոճով և լուծումներով։ Եկեղեցու բարձրությունը 35 մետր է։ Այն զբաղեցնում է 500 քառակուսի մետր տարածք, իսկ ընդհանուր եկեղեցական համալիրի համար հատկացվել է 2.5 հեկտար տարածք[4]։
Տես նաև
խմբագրելՊատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ ՀՀ ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանը մասնակցեց Արտաշատի Սբ. Հովհաննես եկեղեցու խաչերի օծման և տեղադրման արարողությանը
- ↑ «Օծվեց Արտաշատի Ս. Հովհաննես Ավետարանիչ նորակառույց եկեղեցին». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 1-ին.
- ↑ Օծվեց Արտաշատ քաղաքի Ս. Հովհաննես Ավետարանիչ նորակառույց եկեղեցին
- ↑ Նախագահը ներկա է գտնվել Սևանի և Արտաշատի նորակառույց եկեղեցիների օծման արարողություններին