Սուրբ Հարություն եկեղեցի (Փարաքար)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հարություն եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Հարություն եկեղեցի[1], Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզում, Վաղարշապատի տարածաշրջանի Փարաքար գյուղում, կառուցվել է 9-րդ դարում։
Սուրբ Հարություն եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Գյուղատեղի «Փարաքար» |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Հիմնական ամսաթվերը | 9-րդ դար |
Հիմնադրված | 9-րդ դար |
Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցի գտնվում է Երևան-Էջմիածին մայրուղու վրա, ըստ պահպանված տեղեկությունների այն 9-րդ դարի կառույց է, որը կառուցվել է այդ ժամանակվա համայնքային միջոցներով։ Եկեղեցին փլուզվել է երկրաշարժի արդյունքում, սակայն 20-րդ դարի 50-ական թվականներին եկեղեցին վերանորոգվում է ոմն «Համո պապիկ»ի կողմից ով երազ է տեսել իր հիվանդ երեխայի փրկության մասին։
Վերանորոգմանը նաև աջակցել համայնքը, իսկ եկեղեցու վերանորոգումը «Համո պապիկ»ից հետո շարունակել է Երևանի բնակիչ «Հունան հայրիկը»։ Եկեղեցու սրբապատկերների մեծ մասը Նվեր Համբարձումյանի ձեռքի գործերն են։
Եկեղեցու մուտքին կից կա զանգակատուն, որը կառուցվել է 1984 թվականին։
1992 թվականին Արարատյան թեմի առաջնորդ Գարեգին Ներսիսյանի օրհնությամբ եկեղեցին վերաբացվում է։
2004 թվականին եկեղեցին հիմնովին վերանորոգվել է, նաև վերանորոգվել են մատաղատունը և հովվատունը։ Վերանորոգումը նախաձեռնել է հոգևոր հովիվ Տեր Գեղամ ավագ քահանա Քեսաբլյանը, նյութական ծախսերը հոգացել է ամերիկահայ Ջորջ Լեյլեկյանը, պատվիրակն եղել է Լևոն Ոսկեան-Ծնունդյանը, որ նաև վերահսկում էր գործընթացը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցի». web.archive.org. 2018 թ․ սեպտեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 18-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Էջը Արմավիրի մարզպետարանի կայքում(չաշխատող հղում)
- Համայնքի ղեկավարի Էջը Արմավիրի մարզպետարանի կայքում(չաշխատող հղում)