Սուրբ Հարություն եկեղեցի (Հալլե)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հարություն եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Հարություն եկեղեցի, նախկինում կաթոլիկ իսկ հիմա Հայ Առաքելական եկեղեցի Գերմանիայի Հալլե քաղաքում։

Սուրբ Հարություն եկեղեցի
Hl. Auferstehung armenischen Kirche in Halle
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԳերմանիա Գերմանիա
ՏեղագրությունԳերմանիա Հալլե, Գերմանիա
ՀասցեAlfred-Reinhardt-Str. 8, 06132 Halle-Ammendorf
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԳերմանիայի թեմ
Օծման թվական2010 թ. ապրիլի 17
Հոգևոր կարգավիճակգործող
Ներկա վիճակլավ, վերանորոգվել է
ԱռաջնորդԵղիշե Ավետիսյան
Ճարտարապետական ոճգերմանական
Կառուցման սկիզբ1897
Կառուցման ավարտ1901
Քարտեզ
Քարտեզ
 Surb Harutyun (Halle) Վիքիպահեստում

Սուրբ Հարութան եկեղեցին կառուցվել և նախապես գործել է որպես գերմանական կաթոլիկ եկեղեցի։ Եկեղեցու բացումը տեղի է ունեցել 1901 թ. մայիսի 27-ին և կոչվել է Սուրբ Մարիամ եկեղեցի։ Եկեղեցին ավելի քան 100 տարի ծառայել է Հալլե քաղաքի Ամենդորֆ թաղամասի գերմանական կաթոլիկ համայնքին։

Այս համայնքը 1984 թվականին մերձակա մի այլ վայրում կառուցել է Սուրբ Մարիամ անունով մի նոր և ավելի մեծ եկեղեցի։ Դրանից հետո հին եկեղեցին վերանվանվել է Սուրբ Հեդվիգ եկեղեցի և շուրջ քսան տարի շարունակել է ծառայել որպես համայնքի աղոթատեղի։ 2005 վերջին այն պաշտոնապես փակվել է։

Մեկ տարի անց Գերմանիայի Հայոց առաջնորդարանն ու Սաքսոնիա Անհալթի հայ համայնքը գնել են այս եկեղեցին՝ հարակից շինությամբ։ Թե’ եկեղեցին և թե’ հարակից շինությունը առաջնորդարանի և համայնքի ջանքերով նորոգվել են։

Հարակից շինությունը ծառայում է որպես հովվատուն և համայնքային հավաքատեղի։ Համայնքի շաբաթօրյա դպրոցի դասընթացները նույնպես տեղի են ունենում այս շենքում։