Սուրբ Հակոբ եկեղեցի (Մրգավան)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հակոբ եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Հակոբ եկեղեցի, Հայ Առաքելական եկեղեցի Արարատի մարզի Մրգավան գյուղում։ Ընդգրկված է Մրգավանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Սուրբ Հակոբ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀայաստան Հայաստան Արարատի մարզ, Մրգավան
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԱրարատյան Հայրապետական թեմ
Հոգևոր կարգավիճակԳործող
Հիմնական ամսաթվերը1905
Ներկա վիճակԿանգուն
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Կառուցման ավարտ1902-1905
Հիմնադրված1905
Քարտեզ
Քարտեզ
 St Hakob Church, Mrgavan Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Սուրբ Հակոբ եկեղեցին կառուցվել է 1902-1905 թվականներին Տեր Խորեն արքեպիսկոպոս Մուրադբեկյանի կողմից՝ հայ բնակչության խնդրանքով։ Եկեղեցին պատկանում է գմբեթավոր դահլիճների տիպին, բաժանված է երեք նավի։ Բեմն առանց հարդարանքի է։ Եկեղեցու գմբեթը ներքուստ կլոր է, արտաքուստ՝ բազմանիստ թմբուկով և վեղարով։ Պատուհանները կորագիծ են, պարզ, կամարակապ աղեղներով։ Եկեղեցին ունի երկու մուտք՝ արևմուտքում և հարավային մասում, որոնք առանց դռների են։ Արևմտյան շքամուտքին կից զանգակատունն է։ Տարածքը ցանկապատված է։ Եկեղեցին վերականգնվել է 1981 թվականին, Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի անմիջական աջակցությամբ (ճարտարապետ՝ Արծրունի Գալիկյան)[2]։

Քահանաներ խմբագրել

  • Տեր Մխիթար քահանա Ալոյան (հոգևոր հովիվ) (1995-2015)[3]
  • Տեր Դավիթ քահանա Կյուրեղյան (հոգևոր հովիվ) (2015–2016)[4]
  • Տեր Երվանդ քահանա Բաբայան (2016)[5]
  • Տեր Պարգև քահանա Պալգևորգյան (հոգևոր հովիվ) (2016-2020)[6]
  • Տեր Միքայել քահանա Նուրիջանյան (2020 թվականից)[7]

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. Մրգավանի Սուրբ Հակոբ եկեղեցի(չաշխատող հղում)
  3. «Տեր Մխիթար քահանա Ալոյանի մասին Արարատյան Հայրապետական թեմի պաշտոնական կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 29-ին.
  4. Տեր Դավիթ քահանա Կյուրեղյանի մասին Արարատյան Հայրապետական թեմի պաշտոնական կայքում(չաշխատող հղում)
  5. Տեր Երվանդ քահանա Բաբայանի մասին Արարատյան Հայրապետական թեմի պաշտոնական կայքում(չաշխատող հղում)
  6. «Տեր Պարգև քահանա Պալգևորգյանի մասին Արարատյան Հայրապետական թեմի պաշտոնական կայքում». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 13-ին.
  7. [https://web.archive.org/web/20201113180610/https://www.qahana.am/am/priests/show/847890398/10 Արխիվացված 2020-11-13 Wayback Machine [Տեր Միքայել քահանա Նուրիջանյանի մասին Արարատյան Հայրապետական թեմի պաշտոնական կայքում]
  Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 13.61/3