Սուրբ Հակոբ եկեղեցի (Արարատ գյուղ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հակոբ եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Հակոբ եկեղեցի, Հայ Առաքելական եկեղեցի Արարատի մարզի Արարատ գյուղում։ Ընդգրկված է Արարատի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Սուրբ Հակոբ եկեղեցի | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | ![]() |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Արարատյան Հայրապետական թեմ |
Հոգևոր կարգավիճակ | Գործող |
Ներկա վիճակ | Կանգուն |
Կազմված է | Զանգակատուն |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[1] |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Կառուցման ավարտ | 19-րդ դար |
Պատմություն Խմբագրել
Գտնվում է Արարատ գյուղում։ Կառուցվել է 1866 թվականին Պարսկաստանի Մակու քաղաքից այստեղ ներգաղթած հայերի նախաձեռնությամբ։ Բազիլիկ կառույց է, որը երկու շարք երեքական մույթերով բաժանվում է երեք նավերի։ Կիսաշրջանաձև խորանի երկու կողմերում ուղղանկյուն ավանդատներ են։ Ձախակողմյան ավանդատան մոտ մկրտության ավազանն է։ Խորանի աջ և ձախ կողմերում կամարակապ որմնախորշեր են։ Եկեղեցին ունի երեք մուտք՝ հյուսիսային, արևմտյան և հարավային։ Կառուցված է տեղական գորշ տրավերտին քարով։ Պատերը ներսից սվաղված են կրով։
Եկեղեցուն կից զանգակատունը կառուցվել է 1866 թվականին, վերակառուցվել՝ 2008-2010 թթ.՝ հովանավորներ Սամվել և Ստեփան Վարդանյանների կողմից[2]։
Պատկերասրահ Խմբագրել
-
Սուրբ Հակոբ եկեղեցի
-
Սուրբ Հակոբ եկեղեցի
-
Զանգակատուն
-
Զանգակատուն
-
-
Խորանը
-
Եկեղեցու հիմնադրման մասին արձանագրություն
-
Զորավար Անդրանիկին և ֆիդայիներին նվիրված հուշահամալիր եկեղեցու բակում
-
Սպարապետ Վազգեն Սարգսյանին նվիրված հուշաքար եկեղեցու բակում
-
Գրականություն Խմբագրել
- Հակոբյան Ս. Արարատի մարզ. Պատմական ակնարկ, Երևան, 2010։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ «ՀՀ Մշակույթի նախարարություն, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ, Սուրբ Հակոբ եկեղեցի»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին։ Վերցված է 2014-11-02
Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 3.15/4 |