Սուրբ Կարապետ եկեղեցի (Տաբածղուր)

Սուրբ Կարապետ եկեղեցի[1], Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, գտնվում է Վրաստանի Սամցխե-Ջավախք մարզի Բորժոմի շրջանում, Բորժոմի քաղաքից 60 կմ հարավ, հայաբնակ Տաբածղուր գյուղում, կառուցվել է 19-րդ դարում։

Սուրբ Կարապետ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունՏաբածղուրի
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հիմնական ամսաթվերը19-րդ դար
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Հիմնադրված19-րդ դար
9,1 մետր
Երկարություն16,16 մետր
Լայնություն9,1 մետր
Քարտեզ
Քարտեզ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Կարապետ եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Կարապետ եկեղեցիու հիմնադրման տարեթվի մասին չկան ստույգ տեղեկություններ, սակայն որոշ հիշատակումներից հասկանալի է դառնում որ կառուցվել է 19-րդ դարի 70-ական թվականներին[2]։

Եկեղեցին բազիլիկ քարաշեն կառույց է, փայտածածք, ունի մեկ մուտք արևմտյան կողմից, արտաքին չափերն են՝ (16.16 x 9.10) մետր։

Ինչպես գավառի այլ եկեղեցիներ, Սուրբ Կարապետ եկեղեցին նույնպես տուժել է 1899 թվականի դեկտեմբերի 19-ի երկրաշարժից։

Եկեղեցին այժմ կանգուն է, և գործում է որպես ծխական[2] եկեղեցի։ Եկեղեցու բարավորին կա հայատառ արձանագրություն․

ՍՈՒՐԲ ԿԱՐԱՊԵՏ ԵԿԵՂԵՑԻ - ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎԵՑ 2007 - ԲԱՐԵՐԱՐ - ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆ

Խորհրդային տարիներին եկեղեցին արդեն իսկ չէր գործում, և վերածվել էր պահեստի, սակայն հետխորհրդային տարիներին համագյուղացիները և բարերարների ֆինանսական աջակցությամբ եկեղեցին հիմնանորոգվում է, որից հետո 2007 թվականին օրհնվում է։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Aleks El Dia. «ՏԱԲԱԾՂՈՒՐԻ - ՍՈՒՐԲ ԿԱՐԱՊԵՏ ԵԿԵՂԵՑԻ». Վերցված է 2021 թ․ հուլիսի 23-ին.
  2. 2,0 2,1 «Տաբածղուրի Սուրբ Կարապետ եկեղեցի, էջ 490» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 23-ին.