Սուրբ Ծննդյան եկեղեցի (Բոլշայա Օռլովկա)

Սուրբ Ծննդյան եկեղեցի (ռուս.՝ Церковь Рождества Христова), ուղղափառ եկեղեցի Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Մարտինովսկի շրջանի Բոլշայա Օռլովկա սլոբոդայում։ Ենթարկվում է Ռուս Ուղղափառ եկեղեցու Վոլգոդոնսկի և Սալսկի թեմի Սեմիկարակորսկի գործակալությանը։

Սուրբ Ծննդյան եկեղեցի
ռուս.՝ Церковь Рождества Христова
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունԲոլշայա Օռլովկա (Մարտինովսկի շրջան)
Դավանանքուղղափառություն
ԹեմՎոլգոդոնսկի թեմ
Հիմնադրված1798
Քարտեզ
Քարտեզ

Տաճարի հասցեն` ՌԴ, Ռոստովի մարզ, Մարտինովսկի շրջան, Բոլշայա Օռլովկա սլոբոդա, Ռևոլյուցիոննայան փողոց, 68[1]։

Պատմություն Խմբագրել

Բոլշայա Օռլովկա սլոբոդայի առաջին փայտե եկեղեցին կառուցվել էր 1790 թվականին։ Այն քանդված տեսքով տեղափոխել են մեկ այլ նահանգից և հավաքել սլոբոդայում։

Առաջին Դոնի շրջանի Բոլշայա Օռլովկա սլոբոդայի հաջորդ` Սուրբ Ծննդյան փայտե եկեղեցին 1796 թվականին տեղափոխվել է Կազանսկայա ստանիցայից։ 1798 թվականին այն կառուցվել է հեծելազորի գեներալ Վասիլի Պետրովիչի միջոցներով, իսկ 1799 թվականին օծվել է։ 1821 թվականին եկեղեցին վերակառուցվել է և դարձել ավելի փոքր չափերի։ 1904 թվականին եկեղեցուն կցակառուցվել են փայտե զանգակատունը, սեղանատունը և կողմնասեղանները[2]։

Ժամանակին Սուրբ Ծննդյան եկեղեցուն պատկանել են փայտե ցախանոցով պահակատունը, ինչպես նաև կանանց եկեղեցական-ծխական դպրոցի շենքը։ Կանանց եկեղեցական-ծխական դպրոցը բացվել է 1890 թվականին։ 1938 թվականին եկեղեցին փակվել է։ 1942 թվականին գյուղի ռմբակոծության ժամանակ եկեղեցին վնասվել է, իսկ ավելի ուշ` քանդվել[2]։

1943 թվականին ծխի անդամներին ժամերգություններ անցկացնելու համար տրվել է Սալ գետի մոտ գտնվող շտեմարանը։ Ծխականներն այն վերակառուցել են աղոթքի տան։ 1947 թվականին աղոթքի տանն ավելացրել են կցակառույց` շինության մակերեսն ընդլայնելով 95 մ²-ով։ 1959 թվականին եկեղեցին փակվել է, նրա սրբապատկերներն ու կայքը փոխանցվել են Բոլշայա Մարտինովկա սլոբոդայի Սուրբ Երրորդություն տաճարին[2]։

2006 թվականի հունիսին Սուրբ Ծննդյան եկեղեցու բարեկարգման նպատակով նրան է փոխանցվել ավտոտրանսպորտային ձեռնարկության գրասենյակի շենքը, նույն թվականի հունիսի 23-ին այնտեղ կայացել է շինարարական աշխատանքները սկսելու պատարագ[2]։

Տաճարում հայր Վլադիմիր Օվչիննիկովի, Բոլշայա Մարտինովկա սլոբոդայի Սուրբ Երրորդություն տաճարի հովիվ հայր Ալեքսի Օվչիննիկովի ջանքերով և սլոբոդայի ծխականների ուժերով աստիճանաբար իրականացնում են բարեկարգման աշխատանքներ, նորոգվում է տանիքը, սվաղվում և ներկվում են պատերը։ Եկեղեցու համար պատրաստվել և տեղադրվել է պատկերակալ։ Եկեղեցուն կից գործում է կիրակնօրյա դպրոց[2]։

Հոգևորականություն Խմբագրել

Եկեղեցու վանահայրն է երեց Ֆեոդոր Ֆեոդորովիչ Ստուրովը[3]։

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. «Большая Орловка»։ sobory.ru։ Վերցված է 2020-07-24 
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Церковь Рождества Христова в сл.Большая Орловка»։ zrhbo-zrh1.cerkov.ru։ Վերցված է 2020-07-24 
  3. «Духовенство»։ zrhbo-zrh1.cerkov.ru։ Վերցված է 2020-07-24