Սուրբ Խաչ եկեղեցի (Սկյուտար)

Սուրբ Խաչ եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Սկյուտար շրջանում[1]։

Սուրբ Խաչ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՏեղագրությունՍկյուտար և Ստամբուլի մարզ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Քարտեզ
Քարտեզ
turkiyeermenileripatrikligi.org/site/surp-hac-ermeni-kilisesi-3-bolge-bogazin-anadolu-yakasi/

Սկյուտարում հայկական համայնքը ձևավորվել է ինչպես Արևմտյան Հայաստանից գաղթած հայերի, այնդպես էլ Ստամբուլի այլ շրջաններից տեղափոխված հայերի շնորհիվ։ 1689 թվականին պալաթեցի Աբրահամ քահանան կառուցել է Սկյուտարի առաջ եկեղեցին։ 1727 թվականին Հովհաննես Թ Կոլոտ Բաղիշեցի պատրիարքի հրամանով եկեղեցին վերաշինվել է[2][3]։ Եկեղեցին հիմնական վերանորոգության է ենթարկվել 1779, 1781, 1782, 1785, 1790, 1808 թվականներին։ Պալաթեցի Կարապետ Բ Կեսարացի պատրիարքի օրոք ավելի ընդարձակ հողի վրա Հովհաննես ամիրա Սերվերյանի ճարտարապետությամբ կառուցվել է քարով և կրով նոր եկեղեցի։ 1830 թվականի շինարարությանն իրենց ներդրումն են ունեցել արքունի ճարտարապետ Գրիգոր Պալյանը, պետական գործիչ Հարություն Պեզճյանը, Հարություն ամիրա Նորատունկյանը, Միքայել ամիրա Փիշմիշյանը և ուրիշներ։ 1882 թվականին եկեղեցու մուտքի մոտ Գրիգոր արքեպիսկոպոս Ալեաթճյանի նախաձեռնությամբ կառուցվել է սրբատաշ քարերով բարձրադիր զանգակատուն։ Եկեղեցին ունի 5 դռներ և վերնատուն։

Եկեղեցին 1950 թվականին վերանորոգվել է Գալուստ Գյուլբենկյանի միջոցներով, ով ծնունդով Սկյուտարից է և մկրտվել է հենց այդ եկեղեցում։ Սուրբ Խաչ եկեղեցու տանիքը գլանաձև բազիլիկ ոճով է։

Վերջին վերանորոգումը եղել է 1998 թվականին[4]։ Եկեղեցու հյուսիսային կողմի պարտեզի մեջ է գտնվում եկեղեցու հիմնադիր տեր Աբրահամ քահանայի դամբարանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Üsküdar Surp Haç Ermeni Kilisesi • Kültür Envanteri». kulturenvanteri.com (թուրքերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 3-ին.
  2. «Surp Haç Ermeni Kilisesi». www.uskudar.bel.tr (թուրքերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 3-ին.
  3. «Üsküdar Surp Haç Kilisesi - İstanbul'da Osmanlı Mimarisi - turanakinci.com». www.turanakinci.com (թուրքերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 3-ին.
  4. «Surp Haç Ermeni Kilisesi». Tarihi İstanbul (թուրքերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 3-ին.