Սուրբ Երրորդություն եկեղեցի (Յագոդինկա)
Սուրբ Երրորդություն եկեղեցի (ռուս.՝ Церковь Троицы Живоначальной), ուղղափառ տաճար Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Օկտյաբրսկի շրջանի Յագոդինկա խուտորում։ Ենթարկվում է Շախտիի և Միլլերովոյի թեմի Նիժնեդոնսկի գործակալությանը[1]։
Սուրբ Երրորդություն եկեղեցի ռուս.՝ Церковь Троицы Живоначальной | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | տաճար |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Յագոդինկա (Օկտյաբրսկի շրջան) և Օկտյաբրսկի շրջան |
Դավանանք | ուղղափառություն |
Հասցեն` 346478, Ռոստովի մարզ, Օկտյաբրսկի շրջան, Յագոդինկա խուտոր, Շկոլնայա փողոց, 24[2]։
Պատմություն
խմբագրելԱրտաքին պատկերներ | |
---|---|
Եկեղեցին 2013 թվականին | |
Տեսքը մուտքի կողմից |
Առաջին փայտե եկեղեցին Յագոդինկա խուտորում հայտնվել է 19-20-րդ դարերի սահմանագծին, երբ այստեղ է տեղափոխվել Բեսսերգենևսկայա ստանիցայի հին փայտե եկեղեցին։ Այն գործել է մինչև 1937 թվականը, երբ տաճարը փակվել է և օգտագործել որպես հացահատկի պահեստ և վերանորոգման արհեստանոցներ։ 1970-ական թվականների վերջին փայտե եկեղեցին այրել են[3]։
Տաճարի վերականգնման նախաձեռնողը ԽՍՀՄ փլուզումից հետո դարձել է Ռոստովի մարզի գյուղատնտեսության նախկին նախարար, Դոնի գյուղատնտեսության գիտահետազոտական ինստիտուտի տնօրենը 2008-2010 թվականներին Վյաչեսլավ Վասիլենկոն[4], որի հայրենիքը Օկտյաբրսկի շրջանն է[3]։
Սուրբ Երրորդություն նոր քարե տաճարը սկսել է կառուցվել 2007 թվականին։ Այն օծվել է 2008 թվականին[5]։
Տաճարի վանահայրն է ավագ երեց Նիկոլայ Ֆիլիմոնովը[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ягодинка. Церковь Троицы Живоначальной.
- ↑ Храм Святой Троицы х. Ягодинка
- ↑ 3,0 3,1 В хуторе Ягодинка освятили церковь, построенную в честь Святой Троицы
- ↑ «Донской зональный научно-исследовательский институт сельского хозяйства». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «Литургия в Троицком храме хутора Ягодинка». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ Протоиерей Филимонов Николай Михайлович