Սուրբ Երրորդություն եկեղեցի (Կամենսկ-Շախտինսկի)

եկեղեցի Կամենսկ-Շախտինսկիում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Երրորդություն եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Կենսաստեղծ Երրորդություն եկեղեցի (ռուս.՝ Церковь Троицы Живоначальной), ուղղափառ եկեղեցի Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Կամենսկ-Շախտինսկի քաղաքում։ Ենթարկվում է Շախտիի և Միլլերովոյի թեմի Կամենսկի գործակալությանը։ Հինգ գմբեթով երկլուսավոր քառանիստ եկեղեցի է` XIX դարի վերջի ճարտարապետության դեկորի ոգով, սեղանատնով և ոչ բարձր զանգակատնով։

Սուրբ Երրորդություն եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունԿամենսկ-Շախտինսկի
Դավանանքուղղափառություն
ԹեմՇախտիի թեմ
ՆվիրվածԵրրորդություն
ԱնվանվածԵրրորդություն
Քարտեզ
Քարտեզ
 Trinity Church (Kamensk-Shakhtinsky) Վիքիպահեստում
trkam.cerkov.ru

Պատմություն խմբագրել

Սուրբ Երրորդություն ծուխը ստեղծվել է քաղաքում 1997 թվականի ապրիլին։ 1998 թվականին նրան հատկացվեց շենք, որտեղ կահավորվեց աղոթքի տուն։ Տաճարը բացվել է 1998 թվականի հուլիսի 9-ին։ Հետագայում կառուցվեց գմբեթը, իսկ 2003 թվականին տաճարի զանգակատանը տեղադրվեցին զանգերը։ Եկեղեցում է գտնվում սուրբ Տիխոն Զադոնսկու մասունքների մասնիկը։

Տաճարին կից գործում է բարեգործական ճաշարան, ստեղծվել է երգչախումբ, աշխատում է կիրակնօրյա դպրոց։

Վանահայրն է քահանա Ալեքսանդրը (Ալեքսանդր Տելիչկին), քահանան՝ աբեղա Սերաֆիմը (Սերգեյ Սենչենկո)։

Եկեղեցու հասցեն՝ Ռոստովի մարզ, ք. Կամենսկ-Շախտինսկի, Յուժնի ավան, Ռոստովի փողոց, 10ա[1]։ Տաճարը բաց է ամեն օր ժամը 8:00-ից 17:00[2]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Храм Святой Троицы Живоначальной (Ка́менск-Ша́хтинский)
  2. «Расписание богослужений». Վերցված է 2017 Ապրիլ 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել