Սուրբ Եվլալիա (նկար, Ուոթերհաուս)

«Սուրբ Եվլալիա» (անգլ.՝ Saint Eulalia), անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Ջոն Ուիլյամ Ուոթերհաուսի նկարը՝ ստեղծված 1885 թվականին։ Պատկերում է քրիստոնական սուրբ Եվլալիա Մերիդացու նահատակությունը։ Գտնվում է Լոնդոնի Թեյթ բրիտանական պատկերասրահի հավաքածուում։

Սուրբ Եվլալիա
տեսակգեղանկար
նկարիչՋոն Ուիլյամ Ուոթերհաուս[1]
տարի1885
բարձրություն188,6 ± 0,1 սանտիմետր
լայնություն117,5 ± 0,1 սանտիմետր
ուղղությունՊրեռաֆայելիտներ
ժանրհոգևոր արվեստ
նյություղաներկ[2] և կտավ[2]
գտնվում էԹեյթ Բրիտանիա[1]
հավաքածուԹեյթ և Լոնդոնի ազգային պատկերասրահ
կայք
Ծանոթագրություններ
 Saint Eulalia by John William Waterhouse Վիքիպահեստում

Սյուժե և նկարագրություն խմբագրել

 
«Սուրբ Եվլալիա» նկարի էտյուդ, Ջոն Ուիլյամ Ուոթերհաուս, 1885 (Թեյթ բրիտանական պատկերասրահ)

Կտավը բնութագրվում է անսպասելի կոմպոզիցիայով, սա Ուոթերհաուսի ամենայուրօրինակ և վառ նկարներից է։ Սուրբի մարմինը դիրքի պատճառով խիստ փոքրացված է, իսկ ձյունը հակադրվում է Եվլալիայի մերկ մարմնի հետ, այնպես որ 12-ամյա աղջիկը լրիվ անպատեհ է թվում նկարում[3]։ Այսպիսի կոմպոզիցիայի ընտրությունը նկարչի կողմից՝ մարմնի տեղակայում նկարի առջևի պլանում և գրեթե դատարկ կենտրոնական հատված կտավում, ռիսկային էր, սակայն աշխատել է։ Մնացած բոլոր կերպերները տեղադրելով հետին պլանում՝ նկարիչը դիտողի հայացքը կենտրոնացնում է մերկ մարմնի վրա[4]։ Մերկ մարմնի պատկերումը ևս նորարություն էր Ուոթերահուսի վաղ շրջանի համար, ինչը կարող էր արժանանալ քննադատության, սակայն նրա նրբազգաց վերաբերմունքը կերպարին, սուրբի երիտասարդությունը և նկարի պատմական կոնտեքստը թույլ է տվել նրան խուսափել քննադատների գրչից[5]։ Դիտողի հայացքը նաև ուղղվում է աղջկան սպանած հռոմեացի պահակի նիզակին՝ ցույց տալով պարանները, որով նահատակին կապել էին խաչելության սյունին։

Համաձայն Սուրբ Եվլալիայի մասին լեգենդի՝ Աստված է ուղարկում ձյունը որպես պատան, որպեսզի ծածկի սուրբի մերկությունը, իսկ ողբացողների ամբոխի գլխի վերևում ճախրող աղավնիները ցույց են տալիս, որ Եվլալիայի հոգին տեղափոխվել է երկինք՝ թռչելով նրա կիսաբաց շուրթերից[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://artuk.org/discover/artworks/saint-eulalia-117689
  2. 2,0 2,1 http://www.tate.org.uk/art/artworks/waterhouse-saint-eulalia-n01542
  3. P. Trippi, J.W. Waterhouse, Phaidon Press (2005), s.v. «St Eulalia».
  4. A. Noakes, Waterhouse. John William Waterhouse, Chaucer Press (2004), passim
  5. Cf. critique at johnwaterhouse.com.
  6. Tate’s entry Արխիվացված 2012-02-04 Wayback Machine. Blackburn and Holford-Strevens: Oxford Book of Days, entry for 10 December.

Գրականություն խմբագրել

  • Dorment, Richard (29 June 2009), «Waterhouse: The modern Pre-Raphaelite, at the Royal Academy – review», The Daily Telegraph.
  • Moyle, Franny (13 June 2009), «Pre-Raphaelite art: the paintings that obsessed the Victorians [print version: Sex and death: The paintings that obsessed the Victorians]», The Daily Telegraph (Review), էջեր R2–R3.
  • Noakes, Aubrey, Waterhouse. John William Waterhouse, Chaucer Press, 2004.
  • Simpson, Eileen (17 June 2009), «Pre-Raphaelites for a new generation: Letters, 17 June: Pre-Raphaelite revival», The Daily Telegraph.
  • Trippi, Peter, J.W. Waterhouse, Phaidon Press, 2005.

Արտաքին հղումներ խմբագրել