Սուրբ Եկատերինա եկեղեցի (Կրասնի Սուլին)

Մեծ մարտիրոսուհի Եկատերինա եկեղեցի (Սուրբ Եկատերինա եկեղեցի, ռուս.՝ Церковь Великомученицы Екатерины; Церковь Святой Екатерины), ուղղափառ տաճար ՌԴ Ռոստովի մարզի Կրասնի Սուլին քաղաքում։ Ենթարկվում է Շախտիի և Միլլերովոյի թեմի Սուլինսկոյե գործակալությանը[1]։

Սուրբ Եկատերինա եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունԿրասնի Սուլին և Ռոստովի մարզ
Դավանանքուղղափառություն
Քարտեզ
Քարտեզ

Հասցեն` Ռոստովի մարզ, Կրասնոսուլինսկի շրջան, Կրասնի Սուլին քաղաք, Վոկզալնայա փողոց, 120ա[2]։

Արտաքին պատկերներ
Տաճարը ձմռանը, 2014 թվական


Պատմություն

խմբագրել

Տաճարը կառուցվել է ագարակատեր, «Պրիգորոդնոյե» ՍՊԸ-ի տնօրեն, Կրասնոսուլինսկի քաղաքային ժողովի պատգամավոր Յուրի Ալեքսանդրովիչ Միրոշնիչենկոյի միջոցներով, որը որոշել է եկեղեցի կառուցել կյանքից վաղաժամ հեռացած իր մոր անունով[3]։

Սուրբ Եկատերինա տաճարի հիմնաքարն օծվել է 2012 թվականի մարտի 30-ին։ Նույն թվականի դեկտեմբերի 4-ին օծվել են գմբեթները։ Զատկի շաբաթի ուրբաթ օրը` 2013 թվականի մայիսի 10-ին, Շախտիի և Միլլերովոյի թեմի եպիսկոպոս Իգնատին օծեց տաճարը։ Սա Դոնի հողում փայտե միակ տաճարն է, որի գմբեթն ունի պսակի տեսք` ի պատիվ սուրբ մեծ նահատակ Եկատերինայի։

2014 թվականին Սուրբ Եկատերինա տաճարի երեցփոխ Յուրի Միրոշնիչենկոյին եպիսկոպոսոս Իգնատին հանձնել է «Շախտիի թեմին մատուցած ծառայությունների համար» թեմական մեդալ[4]։ Դրանով Շախտիի թեմական վարչությունը նշել է Յուրի Միրոշնիչենկոյի ջանքերը տաճարը կառուցելիս։ Նույն թվականին Եկատերինայի տաճարում տեղադրվել են նոր տապանակ և Սուրբ Աստվածածնի «Ամենաթագուհի» սրբապատկերը, որոնք օծել է Սուլինսկի շրջանի գործակալ, Եկատերինայի տաճարի վանահայր ավագ երեց Վասիլի Խադիկինը[3]։

Ուկրաինայի արևելքում զինված հակամարտության ընթացքում Եկատերինայի ծուխը օգնություն է ցուցաբերել Ուկրաինայից եկած փախստականներին[5]։

2016 թվականին Յուրի Միրոշնիչենկոյի ջանքերով եկեղեցում կազմակերպվել և բացվել է ծխական սեղանատուն, որն աշխատում է տոնական և կիրակի օրերին։ Նախատեսվում է այս տարածքը ժամանակավորապես օգտագործել կիրակնօրյա դպրոցի պարապմունքների համար[6]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Красный Сулин. Церковь Екатерины.
  2. Церковь Святой великомученицы Екатерины (Красный Сулин)
  3. 3,0 3,1 Екатерининский храм
  4. «Красносулинский вестник (Красный Сулин)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 12-ին.
  5. Екатерининский приход г. Красный Сулин оказал помощь беженцам из Украины
  6. В Екатерининском приходе открыли приходскую трапезную(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

խմբագրել