Սուրբ Գևորգ մատուռ (Շաքրիան)

եկեղեցի

Շաքրիան գյուղի Սուրբ Գևորգ մատուռ հայկական մատուռ, որը գտնվում է Վրաստանի Կախեթի մարզի Շաքրիան գյուղում։

Սուրբ Գևորգ մատուռ
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունԿախեթի մարզ և Շաքրիան
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Մատուռի կառուցման ստույգ ժամանակաընթացքը պարզ չէ։ Այն գտնվում է գյուղի հարավարևմտյան կողմում՝ հայոց գերեզմանատան մեջ։ Քարաշեն Է[1]։

Ճարտարապետություն խմբագրել

Մատուռն անմշակ քարով, կրաշաղախով, անկանոն հատակագծով թաղակապ փոքրիկ ու հասարակ շենք է, խորանն ուղղանկյուն է։ Արևմուտքից բացված է միակ մուտքը, իսկ արևելքից՝ լուսամուտը։ Խորանի կենտրոնում գտնվում է սեղանի վեմ քարը։ Արևմտյան կողմում, մուտքի սեղանի առջև գտնվում է հիմնավեր փոքրիկ գավիթը։ Մատուռի արտաքին չափերն են՝ 4,90 x 4 մ։ Մատուռի հարավային պատի մեջ ագուցված է փոքրիկ խաչքար (41 x 35 սմ), որի աջ կողմում խազագիր փորագրությամբ կա կիսաեղծ արձանագրության մնացորդ՝

Ես Մաթէոս կ(անկն)եց[ի] յիշ(ա)տ(ա)կ Գոգ...։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 13798, թ. 30

Արտաքին հղումներ խմբագրել