Սուրբ Գևորգ եկեղեցի (Սանդատա)

ուղղափառ եկեղեցի Ռուսաստանի Ռոստովի մարզի Սալսկի շրջանի Սանդատա գյուղում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գևորգ եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Գևորգ եկեղեցի (ռուս.՝ Церковь Георгия Победоносца), ուղղափառ եկեղեցի Ռուսաստանի Ռոստովի մարզի Սալսկի շրջանի Սանդատա գյուղում։ Ենթարկվում է Մոսկվայի պատրիարքարանի Վոլգոդոնսկի և Սալսկի թեմի Սալսկի գործակալությանը։ Կառուցվել XX դարի սկզբին[1]։

Սուրբ Գևորգ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունՍանդատա և Սալսկի շրջան
Դավանանքուղղափառություն
ԹեմՎոլգոդոնսկի թեմ
Հիմնական ամսաթվերը1912
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Հիմնադրված1912
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Սանդատա գյուղը հիմնադրվել է 1805 թվականին, իսկ առաջին եկեղեցին այնտեղ հայտնվել է դրանից գրեթե կես դար անց. դա եղել է Աստվածածնի տաճարը, որը կառուցվել է 1851 թվականին։ Տաճարին կից գործել է եկեղեցական-ծխական դպրոց[2]։

Սուրբ Գևորգ եկեղեցին, հնաբնակների պնդմամբ, կառուցվել է 1912 թվականին[3] (թեև այդ փաստը հաստատող ճշգրիտ տվյալներ չկան)։

1960-ական թվականներին, Նիկիտա Խրուշչովի հակակրոնական արշավի ժամանակ, եկեղեցին փակվել է (և այդ պահին այն գյուղի միակ տաճարն էր)։ Դա տեղի է ունեցել վանահոր մահից հետո և կոմունիստական կուսակցության շրջանային կոմիտեի ցուցումով։ Տեղի բնակիչները փորձել են պաշտպանել տաճարը` նրան մոտ չթողնելով կուսակցական ներկայացուցիչներին, որից հետո իշխանությունները ստիպված են եղել գնալ խորամանկության և խոստանալ, որ եկեղեցին և նրա գույքը վերականգնվելու են։ Սակայն տրակտորը կարողացել է պոկել միայն զանգակատունը, եկեղեցու բուն շենքը կանգուն է մնացել[2]։

1970-ական թվականներին տաճարն օգտագործվում էր որպես հացահատկի պահեստ, որը հետագայում այրվեց (հավանաբար, ինքնահրկիզման պատճառով)։ 1989 թվականին եկեղեցին սկսել են վերակառուցել, հիմնական աշխատանքներն արդեն երկու տարի անց ավարտված էին[2]։

Ներկայումս եկեղեցական խոշոր տոների ժամանակ եկեղեցում հավաքվում են գյուղի, հարակից բնակավայրերի և նույնիսկ Սալսկի հավատացյալները[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Сандата|Церковь Георгия Победоносца». sobory.ru. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Сандата село (Медвеженский уезд)» (ռուսերեն). www.okorneva.ru. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
  3. donvrem (2013 թ․ հունվարի 17). «Храм в Сальских степях». ДОН. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.